ԿԳՆ-ն ամփոփիչ ատեստավորման քննություն է անցկացնում ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների համար
Հասարակություն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել «Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման և անցկացման» ընթացակարգը հաստատելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳ նախարարությունից, ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ 2015/2016 ուստարվա) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների մասնակցելու նպատակով, 2015թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը (ներառյալ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է դիմորդների փաստաթղթերի ընդունելություն:
Դիմողները դիմում-հայտի հետ միասին պետք է ներկայացնեն ավարտական փաստաթղթի (դիպլոմի) բնօրինակը' պատճենի հետ միասին, ներդիրի (միջուկի) բնօրինակը՝ պատճենի հետ միասին, անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, զինգրքույկ, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը՝ պատճենի հետ միասին և 2 լուսանկար (3X4սմ չափսի):
Ըստ մասնագիտությունների (մասնագիտացումների) ամփոփիչ ատեստավորման քննությունները կազմակերպվելու են 2015թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում:
Փաստաթղթերն ընդունվելու են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում 2015թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ