Պետք չէ դասեր տալ, պետք է լսել և հիվանդագին չընդունել. Հեղինե Բիշարյանը՝ Վարդան Այվազյանին (տեսանյութ)
Քաղաքական
«Հարգելի՛ գործընկերներ, երբ քննարկում էինք «Շահութահարկի մասին» օրենքի նախագիծը, մենք հորդորեցինք, որ տեղի ունենա քննարկում, լսումներ, որովհետև բազմաթիվ հարցերի պատասխաններ կառավարությունը մեզ չտվեց: Ստացվում է՝ ԱԺ-ի ձայնը լսելի չէ: Մեր առաջարկություններն արհամարհվում են, և այսօր 48-ժամյա ռեժիմով բերել են նորից քննարկելու «Շահութահարկի մասին» օրենքի նախագիծը»,- այսօր ԱԺ նիստին ասաց ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը:
Բիշարյանին ի պատասխան՝ ՀՀԿ-ական պատագամավոր Վարդան Այվազյանն իր գործընկերներին հիշեցրեց, որ խոսքը վերաբերում է միայն ու միայն արտահանմանը:
Բիշարյանն ի պատասխան Այվազյանի՝ առաջարկեց դասեր չտալ. «Պետք չէ դասեր տալ, պետք է լսել առաջարկությունները, աջակցել՝ օրենքը հստակ աշխատեցնելու համար: Մենք կառուցողական առաջարկներ ենք անում, չպետք է հիվանգագին ընդունել»,- ասաց Բիշարյանը:
Տեսանյութը` 1in.am-ի


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ