Հայաստանի համար անչափ կարևոր ուղղություն է ռազմաարդյունաբերության ոլորտի զարգացումը. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Հայաստան
Ռազմաարդյունաբերության ոլորտի զարգացումը ՀՀ-ի համար անչափ կարևոր ուղղություն է: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանի հարցին.
«Հատկապես այն երկրներում, որտեղ կա հակամարտություն և մեր իրականության մեջ ստեղծված ռազմաքաղաքական իրականության, շրջափակման և այլ սահմանափակումների առկայության դեպքում, ռազմական արդյունաբերության ոլորտը թույլ է տալիս բանակի համալրման խնդիրներին լուրջ ուշադրություն դարձնել: Գտնում եմ, որ ՀՀ ԶՈւ զարգացման կարևոր ուղղություններից մեկը սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունն է և այդտեղ մենք հնարավորություն ունենք մեր ձեռնարկությունների տված արտադրանքի միջոցով մեր կարևոր ուղղությունները համապատասխան մակարդակի վրա դնելու»,- ասաց նախարարը:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից