Սոմալիի ծովահեններն ազատ են արձակել Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող նավը Կույսը, Առյուծը, Երկվորյակը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ նոյեմբերի 30-ի համար Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա․ Սուրեն Սուրենյանց Վթարային ջրանջատումներ՝ դեկտեմբերի 2-ին և 3-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Փաշինյանը բացառում է Ադրբեջանի նոր նախապայմանները՝ Սահմանադրության փոփոխության դեպքում Հիմնանորոգվում է Վաղարշապատի «Զվարթնոց» թաղամասից Մարգարայի խճուղի տանող ճանապարհին գտնվող կամուրջը (լուսանկարներ) Ժամը 20․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 27 հաղորդում Առաջին թվերը Կապանից. հաղթում է Գեւորգ Փարսյանը Թուրքիայի հյուսիսարևելքում ուկրաինական հարվածային անօդաչու թռչող սարք է ընկել և պայթել Հայտնի է, թե երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը Ալագյազ-Արթիկ ճանապարհին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ Ռուսաստանին հասանելի է դարձել Իրանում Ռեշտ — Աստարա երկաթուղու ամբողջ ուղեգիծը 

Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն ապրիլի 24-ին կայցելեն Ծիծեռնակաբերդ

Հայաստան

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ոչ միայն լայն հասարակությանը ներկայացնել մեկ դար առաջ տեղի ունեցած մարդկության դեմ կատարված առաջին հանցագործության մասին, այլև իրավական և քաղաքական ճանապարհով պահանջել ճանաչում և հատուցում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը շեշտում է, որ ներկա դրությամբ հանձնախումբը Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ մշակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև, որը մինչև ապրիլի 24-ը պետք է դրվի քվեարկությանը:

«Բանաձևի մանրամասները ներկա դրությամբ չեմ կարող հաղորդել, քանի որ ընթանում է աշխատանք և տեքստի վերջնական տարբերակը դեռևս չի մշակվել: Բանաձևը պետք է դատապարտի Թուրքիային' մեկ դար առաջ կատարած Ցեղասպանության համար: Մենք նաև ցանկանում ենք, որ բանաձևով իրավական փոխհատուցման պահանջ դրվի: Բանաձևը կոչ է, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը: Տարբեր առաջարկություններ կան և մենք դրանք քննարկում ենք' ավելի լավ տարբերակի հասնելու համար: Հիմնականում մեծ կուսակցությունների հետ ենք աշխատում, որպեսզի ունենանք անհրաժեշտ ձայներ և բանաձևը խորհրդարանում կարողանանք անցկացնել»,- ասաց Գասպար Կարապետյանը' հավելելով, որ դեռևս 1987թ. Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև Հայոց ցեղասպանության մասին և Թուրքիայի մասին զեկույցներում մշտապես բարձրացնում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

«Որոշ չափով լավատես եմ, որ բանաձևի ընդունումը կհաջողվի: Կա Հայաստան-Եվրոպական խորհրդարան բարեկամության լավ և ամուր խումբ: Խմբի անդամները հիսունյոթն են: Սովորաբար Հայաստանի նման փոքր պետությունների բարեկամության խմբերում առավելագույնը տասը-տասնհինգ հոգի է ընդգրկված լինում: Կարծում եմ բարեկամության խմբի հետ պետք է կարողանանք հաջողացնել մեր ծրագրերը: Օրինակ, վերջերս ադրբեջանցիներն էլ կազմեցին Բարեկամության խումբ, բայց գաղտնի են պահում կազմը: Խմբի անդամների թիվն ամենայն հավանականությամբ շատ փոքր է: Բացի այդ, Եվրախորհրդարանում այդքան էլ պատվաբեր չէ Ադրբեջանի բարեկամը լինելը»,- ասաց Գասպար Կարապետյանը: Բացի բանաձևի ընդունումից, նախատեսվում է, որ Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակությունն ապրիլին կգա Հայաստան և հայ ժողովրդի հետ կոգեկոչի Հայոց ցեղասպանության տարելիցը: «Կազմել ենք Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախնական ցանկ, ովքեր կայցելեն Հայաստան: Խմբում ընդգրկված կլիեն ոչ միայն Եվրախորհրդարան-Հայաստան բարեկամության խմբի անդամները, այլև այլ պատգամավորներ: Բնականաբար, կազմում կլինեն խմբի նախագահ Էլենի Թեոհարիուսը, փոխնախագահներ, ովքեր հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ասաց Գասպար Կարապետյանը:

Ապրիլի 24-ից հետո էլ Եվրոպական խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումները կշարունակվեն:

Մայիսին տեղի կունենա հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Եղեռնը Եղեռնից հետո» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված կլինեն հուշարաձանագետի արած լուսանկարները: Աշնանն արդեն Հայ դատի հանձնախումբը կնախաձեռնի միջազգային գիտաժողովը' նվիրված Հայոց ցեղասպանությանը: «Գիտաժողովը կունենա ինչպես գիտական այնպես էլ քաղաքական բաժին: Ներկա կլինեն միջազգային իրավունքի մասնագետներ, ցեղասպանագետներ, պատմաբաններ և քաղաքական գործիչներ: Մենք նաև ցանկանում ենք, որ հասարակ քաղաքացիներ էլ ներկա գտնվեն, որ լսեն քննարկումները: Այս ուղղությամբ ներկա դրությամբ ընթանում են աշխատանքներ»,- ասաց Գասպար Կարապետյանը' հավելելով, որ մինչև ապրիլի 24-ը մի քանի լեզուներով կհրատարակվի Հայոց ցեղասպանության մասին ամփոփ գիրք, որը կպարունակի քարտեզներ, լուսանկարներ: Գիրքը, որ կլինի գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն, կբաժանվի Եվրախորհրդարանի պատգամավորներին:

Հասմիկ Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սոմալիի ծովահեններն ազատ են արձակել Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող նավըԿույսը, Առյուծը, Երկվորյակը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ նոյեմբերի 30-ի համար Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա․ Սուրեն Սուրենյանց Վթարային ջրանջատումներ՝ դեկտեմբերի 2-ին և 3-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանը բացառում է Ադրբեջանի նոր նախապայմանները՝ Սահմանադրության փոփոխության դեպքումՀիմնանորոգվում է Վաղարշապատի «Զվարթնոց» թաղամասից Մարգարայի խճուղի տանող ճանապարհին գտնվող կամուրջը (լուսանկարներ) Ժամը 20․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 27 հաղորդում Առաջին թվերը Կապանից. հաղթում է Գեւորգ Փարսյանը Թուրքիայի հյուսիսարևելքում ուկրաինական հարվածային անօդաչու թռչող սարք է ընկել և պայթել Հայտնի է, թե երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերըԱլագյազ-Արթիկ ճանապարհին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ Ռուսաստանին հասանելի է դարձել Իրանում Ռեշտ — Աստարա երկաթուղու ամբողջ ուղեգիծը Չինաստանի բանակը պարեկություն է իրականացրել Ֆիլիպինների հետ վիճելի տարածքումԱկտիվ քվեարկություն Սևանում ու Ամասիայում. մասնակցության արդյունքները ժամը 18.00–ի դրությամբ Գերմանիայում սիրիացի երկու եղբայրների արգելել են այցելել Սուրբծննդյան 12 տոնավաճառ Այրումի խաչմերուկում բшխվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ կա վիրավnր Հուսով եմ՝ կլինեն ՀՖՖ նախագահի արդար ընտրություններ․ Արթուր Եդիգարյանը աջակցել է Գևորգ Ղազարյանին Վրաստանը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Բաթումում ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպերից հետո ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Սարսափելի հրդեհը ոչնչացրել է Բելգիայի Նամյուր քաղաքի քաղաքապետարանի շենքի մեծ մասը ժամը 16․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում Շվեյցարիայում զենքի արտահանման սահմանափակումների մեղմացման կողմնակիցներն առաջատար ենՍևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել Եվրամիությունը կարող է հետաձգել համավարակի հետևանքով կուտակված պարտքի մարումըՍաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավահանգստինԲրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվա–Կլիմովո ուղևորատար գնացքինԳևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը հանդիպել են Թբիլիսիի Դինամոյի ղեկավարի հետ Ռուսաստանում հայտարարել են հաջորդ շաբաթ Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին Խոշոր համայնքներից ամենաակտիվը Սեւանն ու Կապանն են. մասնակցության արդյունքները` ժամը 14։00-ի դրությամբ Վրաստանում տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են անում ՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները հետաձգելու՝ 2 տարի առաջ ընդունած որոշման կապակցությամբ Հունաստանում վնասազերծվել է երեք հանցավոր կազմակերպություն և թմրավաճառների մեկ ավազակախումբ․ ձերբակալվել է 10 մարդ Բարձր տրամադրություն, ուրախ ընդունելություն ու անսահման ջերմություն, սիրելի՛ աբովյանցիներ, շնորհակալ ենք. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Շվեդական Saab-ը 450 մլն եվրոյի պայմանագիր է կնքել Ուկրաինային ռադարներ մատակարարելու համար Ասացի՝ բարկացած եմ, աչքիս չերևա. Մելիքյանը պատասխանել է Արարատ-Արմենիային Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 29-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը հաստատել է Թուրքիայի հետ ուղիղ ավիահաղորդակցության պահպանումը՝ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում Ժամը 12․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է 29 խախտում. «Անկախ դիտորդ» Սոչիում վայրէջքի ժամանակ կայծակը հարվածել է «Յամալ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռին Հայաստան է ներթափանցում ցիկլոն. առանձին շրջաններում սպասվում է առատ ձյուն Արման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթեց UFC-ի նախկին չեմպիոնին Լոս Անջելեսում երկրաշարժը վնասել է օդանավակայանի ենթակառուցվածքները և խափանումներ առաջացրել երկու ՆՎԳ-ում (տեսանյութ) Ժամը 11–ի դրությամբ ամենաակտիվը Մեծաձորն է. ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գիշերվա ընթացքում Մոսկվայի մարզի ուղղությամբ 542 ԱԹՍ է ուղարկվել. Մոսկվայի մատույցներում ոչնչացվել է 105 անօդաչու Սկանդինավյան բարձր նորաձևության կրծքազարդեր․ ինչ զարդեր էին ստեղծում վիկինգները Երկրի անտառները՝ երեք չափումներով. ստեղծվել է ծառային էկոհամակարգերի աշխարհում ամենամեծ ատլասը (տեսանյութ) Ինչ է թաքնված համացանցում թեմաների հանրաճանաչության հետևում․ մշակվել է այցելությունների կանխատեսման նոր մեթոդ Միխայել Շումախերի եզակի սուպերքարն աճուրդի կհանվի՝ ղեկին նստած մրցարշավորդի լուսանկարների հետ միասին (Լուսանկարներ) Հին եգիպտական մումիաների առեղծվածը․ գիտնականները պարզել են, թե ինչով էին զմռսում սրբազան կոկորդիլոսներին (լուսանկարներ)
Ամենադիտված