«Նախարա՛ր, կարտոֆիլն ու աղջիկն իրարից չես տարբերում». ակցիա՝ կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
Հասարակություն
««Երբ որ գնորդը գալիս է, պետք է ապրանքը տաս»: էն որ էդպիսի խոսք կա՝ աղջկա ուզողը, եթե գալիս ա, պետքա տաս»:
Ահա այսպիսի համեմատություն էր արել Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ գյուղապետերի հետ հանդիպման ընթացքում:
Նախարարի համեմատությունն առաջացրել էր մի խումբ աղջիկների զայրույթը, ովքեր այսօր կարտոֆիլներ էին բերել կառավարության շենքի մոտ և պահանջում էին ներողություն խնդրել՝ կոպիտ համեմատության համար:
Երիտասարդների ձեռքին կար. «Նախարար, կարտոֆիլն ու աղջիկն իրարից չես տարբերում», «Կարտոշկեն դու ես», «Քո երեխաների՞ն էլ է կարտոֆիլը մեծացրել» մակագրությամբ պաստառներ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից