«Պատկերացրեք, թե ոնց են կազմակերպվում ու կոծկվում նման հրաշավոր ոճրագործությունները»
Բլոգոսֆերա
Քաղաքական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պարզվում է, Նեմցովի սպանության պահին մի կամերա է աշխատել, ու էն էլ ծածկվել է ձնահավաք մեքենայի միջոցով: Նաև ուշադրություն դարձրեք այն փաստին, որ Մոսկվայում այդ պահին ձյուն ընդհանրապես չկար, ոչ էլ նախատեսվում էր: Բայց դա մի կողմ թողնենք, կարելի էր նկարահանել նաև այլ կամերաներով, հաշվի առնելով այն վայրը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, բայց պարզվում է, էդ կամերաներն էլ չէին աշխատում, իրար ձեն-ձենի տված:
Միանգամից հիշեցի Նեմեց Ռուբոյին, երբ Վահե Ավետյանին ծեծելով սպանում էին Հարսնաքարում ոչ մի կամերա չէր աշխատում: Նեմեց Ռուբոն էլ ասում էր, թե ինքը Ֆուդբոլի ֆեդերացիայի հյուրատանն է ու մինչ այդ էլ եղել է Սևանում: Մենք էլ ասեցինք դե Ֆուտբոլի Ֆեդերացիայի հյուրատան տեսաձայնագրող սարքերի տվյալները տրամադրեք, ասեցին սաղ սարքերը փչացել են: Դե հիմա պատկերացրեք, թե ոնց են կազմակերպվում ու կոծկվում նման հրաշավոր ոճրագործությունները»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ