«Ֆրանսիական դատական համակարգը խիստ որոշում է կայացրել թուրքական կողմի ակնհայտ ճնշման ներքո»
Բլոգոսֆերա
Ֆրանսահայ հասարակական գործիչ Արման Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ֆրանսահայ երիտասարդ Տադի 48 ժամյա ձերբակալությունը լրանալուն պես, որոշում է կայացվել նրան անմիջապես ներկայացնելու դատարան՝ արագացված կարգով ՝ ինչպես որ ակնկալվում էր։
Սա բավական խիստ որոշում է ֆրանսիական դատական համակարգում,որը կայացվեց թուրքական կողմի ակնհայտ ճնշման ներքո։
Թուրքական դեսպանատունը ջանք չի խնայում, որպեսզի հայ ուսանողը հնարավորինս ծանր պատիժ կրի։ Լուրջ ճնշումներ են գործադրվում թուրքական կողմից ֆրանսիական պատկան մարմինների վրա՝ դրանով իսկ է՛լ ավելի քաղաքականացնելով այդ ակցիան։ Ավելին ՝ «Նոր Սերունդ» ՀՅԴ երիտասարդական միության բազմաթիվ երիտասարդներ հրավիրվում են այս օրերին հարցաքննության՝ ոստիկանական բաժանմունք»։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ