«Ահազանգում են մանկավարժները» (լուսանկար)
Բլոգոսֆերա
Վարդան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ահազանգում են մանկավարժները
Ռուսական քարոզչամեքենան հասել է նույնիսկ Կոմիտասին: Պարզվում է, որ դեռ 1912 թվին Կոմիտասը երազել է Հայաստանը Ռուսաստանի մաս տեսնել: Կոմիտասին դպրոցականներին ներկայացնելու համար դասագրքի հեղինակները անրադարձել են Կոմիտասի քաղաքկան հայացքներին այնպես, ինչպես հիշում եմ սովետական դասագրքերում բոլոր մեծերը ներկայացված էին, որպես բանվորագյուղացիական հեղափոխությունը երազող և դրա խորքային ջատագովներ: Չէի կարող երբևէ պատկերացնել, կոմիտասին հեղինակությունը կարող էր օգտագործվել, որպես ռուսական հավերժական քարոզչամիջոց: Եվ սա պետք է իմանան դպրոցականները, որոնք պատրասվում են մասնակցելու Հայ ասպետ հեռուսատմրցույթին: Ուրեմն կարող ենք չզարմանալ, երբ պարզվի, որ Նժդեհը կռվում էր ոչ թե ռուսական զորքերի դեմ Զանգեզուրը պահելու համար, այլ Նժդեհն էլ էր երազում Հայաստանի Ռուսական կայսերության մաս լինելու մասին, պարզապես ամաչում էր խոստովանել: Եվ այս քարոզչամեքենան դանդաղ աշխատում է սերունդներ կողմնորոշելու համար»:





















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ