Գալուստ Սահակյանը պատգամավորի լիազորությունները վայր դնելու մասին դիմումներ չի ստացել
Բլոգոսֆերա
ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Հարգելի գործընկերներ,
Այս պահի դրությամբ (05.03.2015, ժ. 11:45) ԱԺ նախագահը պատգամավորի լիազորությունները վայր դնելու մասին դիմումներ չի ստացել»:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով այն տեղեկություններին, թե Վարդան Օսկանյանը ցանկանում է լքել ԲՀԿ-ն, ասել էր, որ Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացնել, բայց ԲՀԿ-ն լքելու մասին ոչինչ չի հայտարարել:
Նշենք նաև, որ այսօր մամուլում լուրեր էին տարածվել, որ մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել նաև ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան ՔՈւրիխանյանը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել