ՀՀ զինված ուժերում ձևավորվել է սպայական կազմի պրոֆեսիոնալ սերունդ. Նիկոլ Փաշինյան
Բլոգոսֆերա
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել.
«Հայաստանի զինված ուժերում ձևավորվել է սպայական կազմի մի նոր սերունդ, որ ունի պրոֆեսիոնալ ռազմական կրթություն, բավականին ապաքաղաքական է և կենտրոնացած է սեփական պրոֆեսիոնալ պարտականությունները կատարելու գործի վրա:
Սպայական այդ նոր սերունդը գնալով դոմինանտ է դառնալու մեր զինված ուժերում, դառնալու է մեր բանակի ոգին ու ողնաշարը:
Պրոֆեսիոնալ զինվորականների այդ սերունդը աներկբայորեն բարձրացնելու է մեր բանակի մարտունակությունը, այսպիսով նաև Հայաստանի անվտանգության մակարդակը:
Վերը շարադրված դրական գործընթացի համար կործանարար կլինի բանակային նոր սերնդի քաղաքականացումը: Եվ մենք պետք է ամեն ինչ անենք նրանց ներքաղաքական չեզոքությունը ապահովելու համար, այնպես, ինչպես գրված է ՀՀ Սահմանադրության 8.2 հոդվածում.
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։
Բանակային էլիտայի նոր սերնդի քաղաքականացումը թույլ չտալու համար, կարծում եմ, ընդդիմությունը պետք է հրապարակայնորեն պարտավորվի իշխանափոխությունից հետո ամբողջական կամ մասնակի վետո դնել բարձրագույն սպայական կազմում կադրային փոփոխությունների վրա, առաջարկի կադրային հարցերի լուծման այնպիսի մեխանիզմ, որ ընդունելի կլինի ԶՈւ նոր սպայական էլիտայի համար:
Սա մի մեխանիզմ է, որ իշխանություններին կզրկի ընդդիմությանը որպես թշնամի ներկայացնելու և սպայական կազմի շրջանում իշխանափոխության հեռանկարի նկատմամբ վախեր սերմանելու լծակից»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ