Ջեյմս Ուորլիքը ողջունել է Եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցության որոշումը
Բլոգոսֆերա
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունել է հունիսին Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցության որոշումը։ «Լավ լուր. հայ մարզիկները Բաքվում կմասնակցեն Եվրոպական խաղերին։ Հուսով եմ, Ադրբեջանը կողջունի որոշումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Թվիթեր»-ի իր մի կրոբլոգում գրել է ՄԽ համանախագահը և դրել #NKpeace հաշթագը:
Մարտի 10-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Բաքու՝ մասնակցելու Եվրոպական խաղերին: Մեր երկիրը կներկայանա սամբո, հրաձգություն, ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ ու թաեքվանդո մարզաձևերում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ