«Ընկերներս մի փոքր չափազանցրել են». Սոբչակը` Ռուսաստանը լքելու մասին
Բլոգոսֆերա
Ռուս հեռուստահաղորդավարուհի և լրագրող Քսենիա Սոբչակը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, թե իբր ինքը ժամանակավորապես հեռանում է Ռուսաստանից, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ընկերներս մի փոքր չափազանցրել են արտագաղթի մասին. ընթրիքը L'officiel-ում իսկապես անկեղծ էր և լավ գինի ըմպեցինք»,- գրել է Սոբչակը:
Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Սոբչակը որոշել է լքել Ռուսաստանը: Պարբերականը, վկայակոչելով հեռուստահաղորդավարուհու մտերիմ ընկերներին, հայտնել է, որ Սոբչակը լքում է ՌԴ-ն հատուկ ծառայությունների խորհրդով:
Բացի այդ, ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Սոբչակը սպառնալիքներ էր ստացել ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանությունից հետո:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ