Microsoft-ը հրաժարվում է Internet Explorer բրաուզերից և նոր ծառայություն է մշակում
Բլոգոսֆերա
Microsoft կորպորացիան որոշել է հրաժեշտ տալ իր հռչակավոր բրենդին՝ Internet Explorer բրաուզերին: Այն կփոխարինվի նոր բրաուզերով, որը կմտնի կորպորացիայի Windows 10 գործառնական համակարգի լրակազմի մեջ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցներին: «Բրենդից հրաժարվելու մասին պաշտոնական հայտարարությունն Ատլանտայում Microsoft-ի ամենամյա խորհրդաժողովում արել է վերջինիս շուկայավարման բաժնի ղեկավար Քրիս Քապոսելան»,- հաղորդել է US Today թերթը:
«Մենք այժմ աշխատում ենք նոր բրենդի և Windows 10-ի համար մեր նոր բրաուզերի վրա,- մեջբերում է հրատարակությունը Քապոսելայի խոսքը:- Մենք կշարունակենք սպասարկյալների համար պահպանել Explorer-ը, բայց կունենանք նաև նոր բրաուզեր Project Spartan կոդային անվանումով: Մենք դեռ պետք է դրա համար անվանում ընտրենք»:
Մասնագետների խոսքով՝ Microsoft-ի նոր բրաուզերը կհիշեցնի Google ընկերության՝ Համացանցի օգտատերերի շրջանում բացառիկ ժողովրդականություն վայելող Chrome բրաուզերը: Նրանք նաև նշում են, որ Microsoft-ի նոր բրաուզերի աշխատանքի արագությունն զգալիորեն մեծացված է Internet Explorer-ի համեմատությամբ: Միաժամանակ հայտարարվել է, որ Windows 10 նորագույն գործառնական համակարգը կգործարկվի ամռանը 190 երկրներում աշխարհի 111 լեզուներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ