Սեյրան Օհանյանը վստահեցրել է սահմանին իրավիճակի վերահսկելի լինելու մասին
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը և ԼՂՀ Պաշտպանության բանակը լիովին վերահսկում են իրավիճակը սահմանին և շփման գծում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Սահմանին իրավիճակն ամբողջովին վերահսկվում է Հայաստանի Զինված ուժերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից: Չկա հակառակորդի կողմից իրականացվող որևէ գործողություն, որին մենք համարժեք ու մի բան էլ ավելի պատասխան չտանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց նախարարը:
Սեյրան Օհանյանն անդրադարձավ հակառակորդի կողմից իրականացված վերջին դիվերսիոն հարձակումներին՝ նշելով, որ, որ դրանք հաջողությամբ հետ են մղվել ու բացահայտվել հայ զինվորների բարձր պատրաստվածության, նրանց հերոսության ու անձնուրացության շնորհիվ:
Նախարարը կարծիք հայտնեց, որ այսօր անընդհատ առաջնագծին անդրադառնալու անհրաժեշտություն չկա, որովհետև հայկական բանակն ինքնրուրույն ի վիճակի է իր առջև դրված խնդիրները լուծել: «Երբ անհրաժեշտություն լինի, որ մեր կողքին գտնվեն մեր վետերանները և երկրապահները, կամ արձագանքներ ակնկալենք ՀԱՊԿ-ից, մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը համապատասխան ընթացակարգով դրանք կիրականցնի»,- վստահեցրեց նախարարը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ