Գևորգ Ղազարյանը՝ Ալբանիայի հետ կայանալիք խաղի և Գաել Անդոնյանի մասին
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը, անդրադառնալով Ալբանիայի հետ առաջիկա խաղին, նշել է.
«Ալբանիայի հավաքականը լուրջ մրցակից է ոչ միայն մեզ, այլ մնացած բոլոր հավաքականների համար: Միևնույնն է, թե ով է մրցակիցը. մենք պետք է հաղթենք: Ալբանիայի հավաքականը նման է մեր ընտրանուն` խաղում են այնպես, ինչպես մենք` նախորդ մրցափուլում: Բոլորս էլ պատասխանատու ենք հավաքականի արդյունքի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ղազարյանը:
Անդրադառնալով թիմի նորեկ Գաել Անդոնյանին` Ղազարյանը հավելել է.
«Առաջին տպավորությունները լավն էին, զգացվում է՝ լավ որակներ ունեցող ֆուտբոլիստ է»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ