«Հրապարակ». Տիգրան Ուրիխանյանը երեկ կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել
Հայկական Մամուլ
ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը երեկ կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել, որի մասին կհայտարարի այսօր: Ուրիխանյանը փետրվարյան իրադարձություններից հետո որոշել է այլևս չքայլել ԲՀԿ-ի հետ, քանի որ համաձայն չէ նոր ԲՀԿ-ի մեղմ ու կառուցողական դիրքորոշումների հետ: Գրում է «Հրապարակ»-ը:
Նա շաբաթներ առաջ «Քաղաքացիական շտաբ» նախաձեռնություն ստեղծելու հայտ է ներկայացրել, հիմա էլ որոշել է այն դարձնել կուսակցություն: Իսկ դրա համար ԲՀԿ-ից դուրս գալը պարտադիր քայլ է:
Հիշեցնենք նաև, որ Քաղաքացիական շտաբի հիմնադիր համագումարը նախատեսված է մայիսի 2-ին:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ