Վոլոդյա Ֆրանգուլյանը` Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն
Սպորտ
Արդեն տեղեկացրել էինք, որ Լեհաստանի Վալբրժիխ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ազատ ոճայինների պայքարի մրցումային երկրորդ օրը 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը հասել էր եզրափակիչ: Եվ ահա քիչ առաջ Ֆրանգուլյանն եզրափակչում 8:3 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Անդրեյ Սվիրիդին և հռչակվեց չեմպիոն: Մեդալ շահելու հնարավորություն ուներ նաև 70 կգ քաշային Իշխան Պողոսյանը, սակայն երրորդ տեղի համար պայքարում երևանցի ըմբիշը որքան էլ համառեց, չկարողացավ ջարդել բելառուս Ալեքսանդր Կարպաչի համառ դիմադրությունը: Հիշեցնենք, որ երեկ էլ արծաթե մեդալ է նվաճել 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը: Այսպիսով՝ ազատ ոճայինները մինչև 23 տարեկանների Եվրոպայի անդրանիկ առաջնությունում նվաճեցին մեական ոսկե և արծաթե մեդալ: Հերթը հունահռոմեականներինն է. տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ