ԱՄՆ-ում փորձել են վաճառել Սադամ Հուսեյնի ընտանիքին պատկանող զենքը
ԱՄՆ
ԱՄՆ-ի Նյուարկ քաղաքում (Նյու Ջերսիի նահանգ) 50-ամյա Դևիդ Ֆիլիպ Ռայանը խոստովանել Է, որ փորձել Է Միացյալ Նահանգներում վաճառել հրազենի խմբաքանակ, որը, ինչպես ենթադրվում Է, պատկանել Է Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի ընտանիքին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Նյու Ջերսիի դատախազության պաշտոնա կան ներկայացուցիչները:
Մաքսանենգ զինանոցի ընդհանուր արժեքը գնահատվում Է 250 – 350 հազար դոլար: Դրա մեջ, մասնավորապես, մտնում են ոսկե ագույցով կիսաավտոմատ ատրճանակ, որի վրա փորագրված են լատինական QS տառերը: Ենթադրվում Է, որ դրանք Իրաքի նախկին առաջնորդի որդու՝ Քուսեյ Սադամ Հուսեյնի անվան առաջին տառերն են, որն սպանվել Է 2003 թվականին ԱՄՆ-ի զորքերի գործողության ընթացքում:
Բացի դրանից, զենքի խմբաքանակում եղել Է ևս վեց միավոր հրազեն. երկու ռևոլվեր, երկու կիսաավտոմատ ատրճանակ և երկու կոտորակի հրացան: Դրանցից որոշները նույնպես զարդարված են ոսկով և դրոշմված Q և S տառերով:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Ռայանին կարող Է սպառնալ մինչև հինգ տարի ժամկետով բանտարկություն և 250 հազար դոլարի չափով տուգանք:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)