ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. Bloomberg Գերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. Լուկաշենկո Ռուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակում Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունը ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին Ագարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոց 

Հայերը պետք է հետ պահանջեն թուրքերի գողացած ողջ գույքը. նորվեգացի միսիոներուհու թոռան բացառիկ հարցազրույցը

Հայաստան

Նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնը 1905թ. չէր կարող պատկերացնել, թե ինչպիսի ազդեցություն կունենար իր կյանքի վրա «Կին միսիոներներ» կազմակերպության կողմից Օսմանյան կայսրություն իր գործուղումը: Նա ականատես է լինում 1915թ. Մուշի կոտորածներին, խնամում և մահից է փրկում հարյուրավոր անօթևան երեխաների, կանանց: Իսկ 1917թ. Բոդիլ Բյորնը Նորվեգիա է վերադառնում երկու տա րեկան Ռաֆայել անունով մի տղայի հետ, ում, իր խոսքերով, որդեգրել էր: Մկրտությունից հետո տղային կոչում են մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի պատվին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց Բոդիլ Բյորնի թոռան' Յուսի Ֆլեմմինգ Բյորնի հետ, ով ակամա չէր կարող անտարբեր մնալ իր հոր պատմական հայրենիքի անցյալի ու ներկայի հանդեպ:

-Որքանո՞վ շարքային նորվեգացիները տեղյակ են Հայոց ցեղասպանության և Բոդիլ Բյորնի պես մարդկանց սխրագործությունների մասին:

-Շարքային նորվեգացիները տեղյակ չեն Հայոց ցեղասպանության մասին: Սակայն 1920-ական թվականներին Նորվեգիայում մարդիկ ավելի լավ էին տեղեկացված, քանի որ թերթերում հաճախ էին հայտնվում Բոդիլի և այլոց հոդվածներն աղետի վերաբերյալ: Նաև մեծացավ նորվեգական հանրության ուշադրությունը Ֆրիտյոֆ Նանսենի ճանապարհորդության և 1922 թ. Խաղաղության նոբելյան մրցանակը ստանալու արդյունքում: Սակայ հետզհետե այն մատնվեց մոռացության:

-Ե՞րբ և ինչպե՞ս դուք հայտնաբերեցիք հսկայական մարդասիրական աշխատանքի մասին, որն իրականացրել էր Ձեր տատիկը:

-Ես միշտ իմացել եմ տատիկիս կատարած աշխատանքի մասին, քանի որ մենք միասին էինք ապրում, մինչև նրա մահը 89 տարեկանում: Այդ ժամանակ ես 15 տարեկան էի:

-Ինչպե՞ս այդ պատմությունն ազդեց Ձեր հետագա կյանքի վրա:

-Ես մեծացել եմ իմանալով, որ կիսով հայ եմ, կիսով ֆինն, սակայն նաև նորվեգացի: Երբեք չեմ ունեցել խնդիրներ իմ ծագման վերաբերյալ: Երբեք ուշադրություն չեմ դարձրել, թե ծագումնաբանությանս, թե տատիկիս սխրանքների վրա: Սովորական տղա էի, որն ապրում էր սովորական ընտանիքում: Մայրս խոսում էր մի փոքր ծիծաղելի նորվեգա-շվեդերեն, ֆիննական ակցենտով: Հայրս, իմ ընկերների հայրերի համեմատ, ուներ արտասովոր արտաքին, և վարժ խոսում էր մի քանի լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, ֆիններեն և արաբերեն: Եվ ես հպարտ էի այդ հանգամանքով: Իսկ նրա հայկական ծագումը չէի կարևորում , քանի որ Հայաստանի մասին չէին խոսում նորություններով, այն անհասանելի էր մեզ համար՝ լինելով ԽՍՀՄ-ի մի մաս: Իմ հայրը հայ էր, մայրս ֆինն էր, ես ծնվել էի Ստոկհոլմում, իմ եղբայրը՝ Ֆինլանդիայում, քույրս՝ Նորվեգիայում, տատիկս նորվեգացի էր: Ես հպարտանում էի իմ ընտանիքով:

- 2008 թ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում Բոդիլ Բյորնին նվիրված «Նրանք ինձ մայրիկ են կոչում» վավերագրական ֆիլմի ցուցադրումից հետո այն ի՞նչ ընթացք ունեցավ:

-Այո, ֆիլմը ցուցադրվել է բազում վայրերում՝ Բոդիլի հայրենի Կրագերո քաղաքի կինոթատրոնում, տեղի գրադարանում, Դամասկոսի դանիական համալսարանում, Հալեպի Հայկական մշակութային կենտրոնում, Երևանի Նարեկացի մշակութային կենտրոնում, նորվեգական հեռուստաալիքով և այլն:

-1917 թ. Բոդիլ Բյորնը վերադարձավ Նորվեգիա հայ տղայի հետ, ում, իր խոսքերով, որդեգրել էր և անվանակոչել Ֆրիդրիխ: Հայտնի է դարձել, որ 2005 թ. Սուրբ Ծննդյան տոնին դուք զանգ եք ստացել մի անծանոթից, ով հավաստում էր, որ բարեկամական կապերի մեջ էր ձեզ հետ: Նա ձեզ հավատացնում էր, որ իր հայրը կարճատև հարաբերություններ էր ունեցել ձեր տատիկի հետ Մուշ քաղաքում: Ինչպիսի՞ շարունակություն ունեցավ այդ պատմությունը:

-Տեր-Մինասյան ազգանունով այդ մարդու ԴՆԹ-ն ոչ մի ընդհանրություն չուներ իմ ԴՆԹ-ի հետ: Սակայն չէր բացառվում, որ այդ մարդու կնոջ՝ Անահիտի հայրը կարող էր ծանոթ լինել Բոդիլի հետ, քանի որ նա ևս Մուշից էր: Ես չշարունակեցի այդ գործը, սակայն առ այսօր ինձ հետաքրքրում են այդ տխրահռչակ օրերին տեղի ունեցած իրադարձությունները:

-Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը հասնելու համար' հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոճրագործությունից 100 տարի անց այն դեռ չի ստացել լիարժեք գնահատական միջազգային հանրության կողմից, որն էլ իր հերթին նպաստում է, որ աշխարհում նման դեպքերը կրկնվեն:

-Սոցիալական ցանցերը ապացուցել են իրենց ուժը մարդկանց տեսակետների փոփոխման հարցում և նման կերպ արդեն հաջողվել է լույս սփռել մի շարք ազգային և միջազգային խնդիրների վերաբերյալ: Նույնիսկ քաղաքագետները կիրառում են Ֆեյսբուքն ու Թվիթերը, որպեսզի լույս սփռեն և առաջ տանեն իրենց հուզող հարցերը: Կարևոր է, որպեսզի ամբողջ 2015 թ. լինի հիշատակի տարի և ոչ միայն ապրիլի 24-ը: Կարծում եմ, ապրիլի 24-ը պետք է դառնա համաշխարհային հանրության կողմից ճանաչման ընթացքի սկիզբ այնպիսի ուժգնությամբ' կարծես Հայոց ցեղասպանությունը տեղի էր ունեցել հենց երեկ: Հայերը պետք է հետ պահանջեն թուրքերի կողմից գողացված հայկական ընտանիքներին պատկանող ողջ գույքը, ինչպես դա արեցին հրեաները ողջ Եվրոպայով մեկ: Շատ կարևոր է մերկացնել թուրքական քարոզչությունն ամեն անգամ, երբ նրանք կաշառում են օտարերկրյա քաղաքական գործիչներին, պատմաբաններին, որպեսզի վերջիններս կեղծեն պատմությունը:

-Դուք ծրագրո՞ւմ եք այցելել Հայաստան և կանգնել հայ ժողովրդի կողքին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշական օրը:

-Իհարկե, ես Հայաստան եմ գալու, որպեսզի ապրիլի 24-ի այդ խորհրդանշական օրը ներկա գտնվեմ Ծիծեռնակաբերդում: Ինչպես նաև ինձ հետ բերելու եմ Կրագերոյի քաղաքապետի գլխավորությամբ մի խումբ նորվեգացիների, իմ ընտանիքի անդամներին և ընկերներիս, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչպես աշխարհի բոլոր անկյուններից հայերը միասին հիշատակի տուրք են մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հարցազրույցն' Անահիտ Մինասյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններին
Ամենադիտված