Հայաստանի ռուսական ավիաբազայի օդաչուները ձեռնամուխ են եղել պարաշյուտային պատրաստության պարապմունքներին
Հասարակություն
Հայաստանի «Էրեբունի» ռուսական ռազմական ավիացիոն բազայի օդաչուները, ղեկապետերը և օդանավի ինժեներները Սամարայի մարզի Սիզրանի օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարանի բազայում ձեռնամուխ են եղել պարաշյուտային պատրաստության ինտենսիվ դասընթացների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգից, պարապմունքները կընթանան մեկ ամիս, որոնց ընթացքում զինծառայողները կյուրացնեն պարաշյուտի կառավարման 20 վարժություն, և յուրաքանչյուրը կկատարի ավելի քան 20 ցատկ:
Նախ կանցկացվի տեսական դասընթացը, որի ընթացքում վարժանքի մասնակիցները կուսումնասիրեն պարաշյուտի կառուցվածքը և բնութագրերը, կսովորեն փուլ առ փուլ այն հավաքել և վերգետնյա պատրաստություն կանցնեն օդադեսանտային համալիրի վարժասարքերի վրա՝ ցատկերի կատարման համար բոլոր հիմնական գործողությունների կատարելագործմամբ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ