Կրթությունը չպետք է վերածվի էքսպերիմենտների դաշտի. Թևան Պողոսյան
Հասարակություն
ԱԺ-ում այսօր քննարկվեց «Կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը: Նախատեսվում է ՀՀ-ում ամրագրել նվազագույն կրթության ավելի բարձր շեմ:
Իր ելույթի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն ասաց, որ մի բան է մեր ցանկությունը, մի այլ բան՝ թե ինչ հնարավորություններ ունենք: Պատգամավորը կարծում է, որ կրթության որակը շատ կարևոր է և այն չպետք է վերածվի էքսպերիմենտների դաշտի և միայն այդ կերպ հասկանանք փոփոխությունը դրակա՞ն ազդեցություն է ունենում, թե՞ ոչ:
«Պարո՛ն նախարար, կա երկու մեծ խնդիր, որին պետք է անպայման անդրադարձ կատարեք. արդյոք իրականում մենք պատրա՞ստ ենք դրան և ոչ թե միայն թղթի վրա գրենք, որ 12-ամյա կրթությունը գոյություն ունի:
Երկրորդ՝ ես եմ, դուրս եմ գնացել, ապրել եմ, վերադարձել եմ, մեկ տարի էլ հետ եմ ընկել, հիմա կկարողանա՞մ շարունակել, թե պետք է գնամ բանակ ծառայելու: Եթե 20 տարեկանում մարդը մասնագիտական կրթություն է ցանկանում ստանալ, էլի անվճա՞ր է լինելու, թե՞ գումարների հետ է կապված լինելու»,- հարց բարձրացրեց ընդդիմադիր պատգամավորը:
Թևան Պողոսյանը նաև նկատում է, որ իրականում 11-12-րդ դասարաններում ծնողները զբաղված են մարդ գտնելու, դասախոս գտնելու և երեխաներին կրկնուսույցի մոտ սովորելու ուղարկելով: «Դպրոցի նպատակն է դարձել ընդունելության քննություն հանձնել, ոչ թե գիտելիք ստանալը»,- ասաց Պողոսյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ