«Բորուսիային» նոր ֆուտբոլիստներ են անհրաժեշտ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ թիմին նոր ֆուտբոլիստներ են անհրաժեշտ:
«Մեր թիմի կազմում փոփոխություններ պետք է տեղի ունենան: Դեռ վաղ է խոսել, թե ինչ տեսակի կլինեն փոփոխությունները, սակայն ամեն դեպքում «Բորուսիան» ռիսկի չի դիմի: Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայի մասնակցության ուղեգիր նվաճելուն, ապա այդ հարցն այլևս չի քննարկվում: Անհեթեթություն կլիներ այդ մասին մտածելը»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 26 տուրերի արդյունքում դորտմունդցիները 33 միավորով 10-րդ տեղում են:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ