Հայտարարվել է 2015 թվականի գարուն-ամառ սեզոնի ամենամոդայիկ գույնը
Այլ
Մանուշակագույնը ճանաչվել է 2015 թվականի գարուն-ամառ սեզոնի ամենամոդայիկ գույնը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Independent-ին: «Այս գարնանը գլխավոր գույնը կլինի ծիրանին»,- ասված է հրատարակության առցանց-տարբերակում հրապարակված նյութում:
Ինչպես նշել է The Independent-ը, մանուշակագույն, բաց մանուշակագույն և նարդոսագույն նրբերանգները կգերակշռեն «գարուն-ամառ 2015» սեզոնի ֆեշն-մակնիշների ցուցադրություններում: Օրինակ է բերվում, մասնավորապես, նորաձևության այնպիսի առևտրանիշների ցուցադրությունները, ինչպիսիք են Burberry-ն և Christopher Kane-ն:
Հրատարակությունը խորհուրդ է տալիս հագուստի մեջ մանուշակագույնը զուգադրել այլ գույների հետ՝ ըստ որում խուսափելով սև կամ պաստելային գուներանգների հետ համակցությունից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ