ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել
Հայաստան
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այսօր' մարտի 27-ին, հրապարակել է «Երեխայի իրավունքները մանկական խնամքի և հատուկ ուսումնական հաստատություններում. համակարգային վերլուծություն» արտահերթ զեկույցը: Ինչպես տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Oմբուդսմենի բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցները 2014 թվականի ընթացքում 37 այց են կատարել մանկական խնամքի և հատուկ ուսումնական հաստատություններ: Արտահերթ զեկույցում ներկայացվել են այդ այցերի ընթացքում արձանագրված խնդիրները, որոնց լուծման նպատակով աշխատանքներ են կատարվում համապատասխան գերատեսչությունների հետ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից