Զիդանից մինչև Դեշամ. Ֆրանսիայի հավաքականի լեգենդներին մրցանակներ հանձնեց Ֆրանսուա Օլանդը (տեսանյութ)
Սպորտ
Ֆրանսուա Օլանդի ֆրանսիայի ազգային հավաքականի և Բրազիլիայի միջև ընկերական խաղից առաջ մրցանակներ հանձնեց Ֆրանսիայի հավաքականի 1998-ի չեմպիոններ Զինեդին Զիդանին, Պատրիկ Վիեյրային, Թիերի Անրիին, Դիդյե Դեշամին, Մարսել Դեսայիին. տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Մեդալի տեսքով մրցակաները շնորհվել է այն ֆուտբոլիստներին ովքեր 100 և ավելի խաղ են անցկացրել Ֆրանսիայի հավաքականի կազմում:
Նշենք, որ Անրին հավաքականում անցկացրել է 123 խաղ, Դեսային` 116, Զիդանը` 108, Վիեյրան`107, իսկ հավաքականի ներկայիս մարզիչ Դեշամը` 103
Օլանդը այս կապակցությամբ նշել է. «Այստեղ հավաքվել են 5 ավագները, հինգ չեմպիոնները: Տեղին է, որ ՈւԵՖԱ-ն և Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան ձեզ շնորհել են մրցանակներ այն ամենի համար ինչ տվել եք Ֆրանսիային ձեր տաղանդի և ոգու հաշվին»:



















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ