Հայ ժողովրդի թիվ 1 չարիքը Հեյդար Ալիևն է. Վահան Բաբայան (տեսանյութ)
Քաղաքական
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին, պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրեն ընդդիմադիր հռչակած ԲՀԿ-ն պահանջո՞ւմ է Սերժ Սարգսյանի հրաժարականը, թե՞ ոչ, պատասխանեց, որ ԲՀԿ-ն միշտ հայտարարել է, որ անձերի շուրջ չէ իրենց պայքարը, այլ համակարգային փոփոխությունների շուրջ է:
«Այս ոչ իշխանական ուժերի տրանսֆորմացիաները պետք է բերեն իշխանական ուժերի և քաղաքական որոշում կայացնելու բովանդակության փոփոխությանը: Անձնավորված, անձնական ատելությանը մենք դեմ ենք»,- ասաց Միքայել Մելքումյանը, ում խոսքին որպես հավելում ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Վահան Բաբայանն ասաց. «Եթե անձնավորվածի մասին է խոսքը՝ հայ ժողովրդի թիվ մեկ չարիքը Հեյդար Ալիևն է»,- ասաց պատգամավորը և խորհուրդ տվեց ավելի խորը մտածել՝ հասկանալու իր ասածը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ