ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստները` Խորեն Հովհաննիսյանին նվիրված խաղի մասին
Սպորտ
Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված խաղից առաջ ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստներից մի քանիսը հանդիպեցին լրագրողների հետ և խոսեցին իրենց տպավորությունների մասին:
Վալերի Գազաևը ասուլիսի ժամանակ նշեց, որ Խորեն Հովհաննիսյանը մեծագույն ֆուտբոլիստ է և հիանալի մարդ: «Մեծ սիրով եմ ժամանել նրան շնորհավորելու համար: Բոլորին շնորհավորում եմ լավ տոնի առթիվ»:
Եվգենի Լովչևն իր հերթին հավելեց. «Մեզ բոլորիս համար Խորեն Հովհաննիսյանը մեծ ֆուտբոլիստ է: Մեծ պատիվ է, որ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ են ժամանել»:
Իգոր Բելանովը շնորհակալություն հայտնեց հրավերի համար.
«Շնորհակալ եմ հրավերի համար, խոստանում եմ, որ վաղը ֆուտբոլային տոնի համար ամեն ինչ կանեմ»:
Հիշեցնենք, որ լեգենդար հայ ֆուտբոլիստի 60-ամյակին նվիրված խաղը տեղի կունենա վաղը: Այն բարեգործական բնույթ է կրում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ