«ՀԺ». Սամվել Կարապետյանը ժամանելու է Երևան՝ ՀԷՑ-ն ընդունելու
Հայկական Մամուլ
«ՀԺ»-ի լավատեղյակ աղբյուրներին հայտնի է դարձել, որ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի հետ Դուբայում գտնվող Ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը ապրիլի 1-ին ժամանելու է Երևան՝ Հայաստանի էլեկտրական ցանցերը ընդունելու։
Հիմա Կարապետյանի պատվերով վերջնական աուդիտ է իրականացվում ցանցերում, եւ Երեւան ժամանելով նա պետք է մի շարք կադրային հարցեր լուծի: Ինչպես տեղեկացրել ենք, Սամվել Կարապետյանը դարձել է ՀԷՑ-ի նոր սեփականատերը, որը հսկայական մոտավորապես 100 մլն դոլարի պարտքեր ունի: Թե որքա՞ն է կազմելու գործարքի գինը դեռևս ոչ ոք չգիտի: Որոշ տեղեկությունների համաձայն, սակայն, Կարապետյանը կենդանի գումար չի վճարի, այլ «Ինտեր ՌԱՈ-ԵԷՍ»–ին պատկանող ՀԷՑ-ը ձեռք կբերի զանազան հաշվանցումավարկային մեխանիզմներով:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ