«Հրապարակ». «Ի՞նչը ստիպեց ՀՀԿ-ին յուրայինների վրա ևս բանեցնել հարկային մահակը»
Հայկական Մամուլ
Երբ Սերժ Սարգսյանը բարձրացրեց Գագիկ Ծառուկյանի կողմից հարկերը չվճարելու հարցը, հանրապետական շրջանակներում սկսեցին խոսել, թե հերթը հասնելու է բոլորին: Մանավանդ հարկայինն սկսեց ստուգումներ անցկացնել նաև ՀՀԿ բիզնեսմենների կազմակերպություններում: Գրում է «Հրապարակ»-ը:
Անկախ հարկային պարտավորությունների և տուգանքների չափերից, օդում առկախված է մնում գլխավոր «ինչուն»՝ ի վերջո, ի՞նչը ստիպեց յուրայինների վրա ևս բանեցնել հարկային մահակը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խուսափեց հարցին հստակ անդրադառնալ. «Չգիտեմ ինչ հերթականություն եք նշում, բայց էդ հաջորդականությունը չկա, պարզապես բոլորը պիտի հարկային դաշտում լինեն հավասար, և ստուգումները լինեն հավասարապես»:
Իսկ ինչո՞ւ մինչ օրս հավասարության ծիրում չէին Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Խաչատրյանի, Միհրան Պողոսյանի, Սաշիկ Սարգսյանի, Գալուստ Սահակյանի և այլ բարձրաստիճանների բիզնեսները: Բաղդասարյանը հորդորեց թվարկել դրանք, որպեսզի կարողանա պատասխանել՝ արդյոք ստուգում կատարվե՞լ է, թե ոչ, հակառակ դեպքում՝ չի մեկնաբանի:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ