Գալուստ Սահակյանը մի խումբ պատգամավորների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն
Հայաստան
Մարտի 28-ին հայ քաղաքական, պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի ծննդյան 65-ամյակի առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և մի խումբ պատգամավորներ այցելել են Եռաբլուր պանթեոն: Խորհրդարանի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել ականավոր հայորդու շիրմին: Գալուստ Սահակյանն այցելել է նաև Աշոտ Նավասարդյանի անունը կրող դպրոց, ուր ևս ծաղիկներ է խոնարհել Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրի հուշարձանին: Խորհրդարանի ղեկավարը շրջել է դպրոցում, եղել կրթօջախի ազգային դաստիարակության կենտրոնում և ծանոթացել ականավոր հայորդու մասին պատմող նյութերին: Աշոտ Նավասարդյանին նվիրված միջոցառումն ամբողջացել է հուշ-ցերեկույթով, որի ընթացքում հնչել են պետական գործչի ելույթներից հատվածներ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից