ԽՍՀՄ հավաքական - Աշխարհի հավաքական՝ 3-3
Սպորտ
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ միմյանց դեմ հանդես եկան ԽՍՀՄ-ի և Աշխարհի հավաքականները:
Հանդիպումն ընթացավ գրեթե լեփ-լեցուն տրիբունաներով:
Հանդիպման երրորդ րոպեին Իվան Զամորանոն բացեց խաղի հաշիվը`առաջ մղելով Աշխարհի ընտրանուն:
Երեք րոպե անց` արդեն 6-րդ րոպեին Աշրխահի հավաքականը կրկնապատկեց հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Ժան Պիեր Պապենը:
Խաղի 20-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Վալերի Գազաևը կրճատեց հաշվի տարբերությունը:
22-րդ րոպեին հաշիվը հավասարվեց Խորեն Հովհաննիսյանը:
7 րոպե անց` 29-րդ րոպեին, Իգոր Բելանովը առաջ մղեց ԽՍՀՄ հավաքականին:
Հաջորդ գոլը հեղինակեց Զամորանոն, ով կասեցրեց գնդակը և այն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը:
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց' 3:3 հաշվով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ