«Հիմնադիր խորհրդարանի» անդամին Գյումրիում պատրաստում են վիրահատության
Հասարակություն
Շտապ բուժօգնության մեքենայով կտրող-ծակող վերքով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Վանոյի Միրզոյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գյումրի» բժշկական կենտրոնից, ուր տեղափոխվել է Հրաչիկ Միրզոյանը, այս պահին տուժածն արդեն անցել է բուժզննում: Ինչպես տեղեկացնում են հիվանդանոցի մամուլի ծառայությունից, տուժածի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության: Վերջինս ունի ներքին արյունահոսություն որովայնի խոռոչում, պատրաստվում է վիրահատության:
Նշենք, որ 1954 թվականին ծնված Երևան Վարդաշեն 4-րդ թաղամաս 23/10 հասցեի բնակիչ Հրաչիկ Միրզոյանը կրծքավանդակի ձախ կեսի կտրող-ծակող վերքով կենտրոն էր տեղափոխվել 17:15-ին:
Դեպքը տեղի է ունեցել Գյումրու Թատերական հրապարակում, որտեղ հանրահավաք էր հրավիրել Հիմնադիր խորհրդարանը: Ելույթով հանդես են եկել ՀԽ անդամները: Սակայն որոշ ժամանակ անց Թատերական հրապարակում սկսվել է իրարանցում. տարբեր ուղղություններից սկսել են ձվեր շպրտել հանրահավաքի մասնակիցների և ՀԽ անդամների ուղղությամբ: Այս ընթացքում էլ ականտեսների վկայությամբ տեղի էր ունեցել դանակահարությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ