Ինչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին ՔՊ-ից ո՞վ կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը. ՌԴ-ն կարգելի՞ դիզելային վառելիքի արտահանումը Ամերիկա-իսրայելական հարաբերության տրանսֆորմացիան անխուսափելի է. Հակոբ Բադալյան Եվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին կժամանի ՀՀ․ տեղի կունենա հանդիպում Փաշինյանի հետ Հայոց ցեղասպանությունը ճանաչում է ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմ. քաղաքագետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ-ում կանաչ ջրածնի ոլորտի զարգացման թեմայով Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան Հայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դժվար է ակնկալել, որ Հայաստանը կկարողանա լիարժեք օգտվել այդ նոր իրավիճակից. Քաղաքագետը՝ Իսրայելի կառավարության որոշման մասին Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով 

Սերժ Սարգսյանը մասնակցել է Բոաոյի միջազգային համաժողովին

Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Չինաստանում մասնակցել է ասիական հեղինակավոր Բոաոյի միջազգային տնտեսական համաժողովին, որն ընթացել է «Ասիայի նոր ապագան» կարգախոսի ներքո՝ անդրադառնալով համաշխարհային տնտեսության արագ փոփոխվող աշխարհում համաշխարհային տնտեսության և նրա մաս կազմող ասիական տարածաշրջանի զարգացման հեռանկարներին, խնդիրներին ու մարտահրավերներին: Բացման խոսքով հանդես է եկել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինը: Նա ողջունել է համաժողովի բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներին, և համաժողովին մաղթել հաջողություններ ու արդյունավետ աշխատանք:

Բոաոյի համաժողովում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Միջոցառման ավարտին ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի անունից կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ համաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարների:

Բոաոյում Նախագահ Սերժ Սարգսյանը համաժողովի շրջանակներում նաև առանձնազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենի հետ: Սերժ Սարգսյանը և Ստեֆան Լյովենը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-շվեդական հարաբերություններին և փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Ավարտելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցը՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Երևան:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Բոաոյի միջազգային տնտեսական համաժողովում

Հարգարժան Նախագահ Սի Ծինփին,

Հարգելի գործարարներ,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ, որ իմ պետական այցն այս զարմանահրաշ երկիր՝ հյուրընկալ Չինաստան, եզրափակում եմ Ասիայի Բոաո հեղինակավոր համաժողովին ուղղված իմ ելույթով: Այս կառույցն իրավամբ դարձել է ասիական տարածաշրջանի զարգացման, տնտեսական համագործակցության և առաջընթացի ապահովման յուրօրինակ խթան: Նմանօրինակ ներկայացուցչական համաժողովները կարևոր հարթակ են նաև երկխոսության և փոխճանաչողության համար:

Հայաստանը Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող մի երկիր է, որ հազարամյակներ շարունակ կապող օղակ է եղել երկու աշխարհամասերի միջև և որտեղ միաձուլված են արևելյան և արևմտյան արժեքները: Այդ կապի առարկայական պատկերը պատմական Մետաքսի մեծ ճանապարհն է, որի անքակտելի մաս է կազմել Հայաստանը: Եվ պատահական չէ, որ մեզ համար այդքան գրավիչ է Նախագահ Սի Ծինփինի՝ ժողովուրդներին միավորող այդ ուղին վերականգնելու առաջարկը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանն այսօր գրավիչ երկիր է գործարար միջավայրի տեսանկյունից. մեր կառավարությունն իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն' չկիրառելով գրեթե որևէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ, որ երաշխավորված է օրենքով: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մեր քայլերը բարձր են գնահատվում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից:

Հայաստանը տարածաշրջանի այն եզակի երկրներից է, որ լուրջ ներքաղաքական ցնցումներ չի ապրել և մարդու իրավունքների, օրենքի գերակայության և տարբեր զարգացման ցուցանիշներով զգալիորեն գերազանցում է տարածաշրջանի շատ երկրների, ինչը կարևոր նախադրյալ է ներդրումային գրավչության առումով:

Այսօր Հայաստանն ազատ առևտրի համաձայնագրեր ունի շուրջ 250 մլն. բնակչություն ունեցող ԱՊՀ բոլոր երկրների հետ: Իսկ ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանն ազատ մուտք ունի 170 միլիոնանոց միասնական շուկա, հումքի անմաքս ներմուծման իրավունք ԵՏՄ և 750 ապրանքատեսակի համար ներմուծման արտոնյալ պայմաններ՝ 3-րդ երկրներից:

Օգտվում ենք նաև ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի արտոնությունների համակարգից, այսինքն՝ զրոյական կամ էապես իջեցված մաքսատուրքեր են գործում հայկական ծագում ունեցող ապրանքներն այս երկրներ արտահանելիս: Հայաստանը նաև խոշոր արտահանողներին տրամադրում է արտոնյալ պայմաններ, այդ թվում՝ ազատելով շահութահարկից:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մենք որդեգրել ենք գիտելիքահենք տնտեսություն կառուցելու ուղին, որի նպատակով գործուն քայլեր ենք ձեռնարկել: Մեր հաջողությունների վառ վկայությունն է Հայաստանում գործող Դիլիջան միջազային դպրոցը (UWC), Ամերիկյան, Ֆրանսիական և Սլավոնական համալսարանները և, իհարկե, Կոնֆուցիոսի ինստիտուտը, որը վերածվել է հայ-չինական համագործակցության յուրահատուկ պլատֆորմի: Արդյունքում, ՀՀ-ն արձանագրել է թռիչքային աճ տեղեկատվական տեխնոլոգիաների և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներում:

Այսօր Հայաստանը հնարավորությունների երկիր է՝ ժամանակակից, կրթված, աշխատասեր մարդկային կապիտալով, աշխարհագրական դիրքով, բազմաթիվ երկրների հետ համագործակցության ձևաչափերով և «ներդրողների կարիքների վրա հիմնված» մոտեցմամբ:

Հայաստանը պատրաստ է դառնալ նաև ասիացի գործարարների շահերի կենտրոն: Կառաջարկեի դիտարկել նաև չինական և այլ ասիական խոշոր ընկերությունների Հայաստանում տարածաշրջանային գլխամասային կենտրոններ հիմնելու հնարավորությունները: Գործարարների համար հատկապես գրավիչ կարող է լինել էներգետիկայի ոլորտը, «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կամ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագրերում համագործակցությունը' Մետաքսի ճանապարհ նախաձեռնությանը համահունչ:

Համագործակցության նախադրյալներ կան նաև զբոսաշրջության ոլորտում՝ ներառյալ «Մեծ մետաքսի ճանապարհ» զբոսաշրջային երթուղու շրջանակներում, ինչը կարևոր է ոչ միայն տնտեսական, այլև միջմշակութային երկխոսության տեսանկյունից: Արձանագրելով տարեկան առնվազն 10% աճ՝ զբոսաշրջությունը Հայաստանում առավել դինամիկ զարգացող ոլորտներից է: Աշխարհագրական դիրքով և հարուստ մշակութային ժառանգությամբ պայմանավորված Հայաստանի զբոսաշրջային մեծ ներուժը ավիացիայի ոլորտի խթանման կարևոր նախադրյալներից է, որի զարգացման նպատակով 2013թ. մենք որդեգրեցինք Բաց երկնքի քաղաքականություն: Արդյունքում, աճեցին ուղևորափոխադրումները, ընդլայնվեց դրանց աշխարհագրությունը, իսկ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը 2013թ. ճանաչվեց լավագույն օդանավակայանը ԱՊՀ երկրների շարքում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Վստահ եմ՝ այսօրվա մեր հանդիպումը մեծապես կնպաստի մեր բարեկամության ամրապնդմանը՝ բացահայտելով փոխշահավետ համագործակցության նոր ուղիներ:

Շնորհակալ եմ ուշադրության համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում թմրամիջnց պահելու դեպքեր են բացահայտվելՀունիսի 30-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՌուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը մեղադրել է Ուկրաինային՝ թմրանյութերի տարանցումը խրախուսելու համար Ռուսաստանի ԱԳ փոխնախարար. Հայաստանը դժվար թե Եվրոպայում գտնի ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկաներին համարժեք այլընտրանքներԼազարևան պատմել է, թե ինչն է իրեն նյարդայնացնում ԻսպանիայումԱրևմուտքում Պուտինի խոսքերում «ակնարկ» են տեսել Օդեսայի վերաբերյալԻնչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասինՄոսկվայում Telegram-ը տուգանվել է 3,5 միլիոն ռուբլու չափով ՔՊ-ից ո՞վ կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը. ՌԴ-ն կարգելի՞ դիզելային վառելիքի արտահանումըԱմերիկա-իսրայելական հարաբերության տրանսֆորմացիան անխուսափելի է. Հակոբ ԲադալյանԵվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին կժամանի ՀՀ․ տեղի կունենա հանդիպում Փաշինյանի հետՀայոց ցեղասպանությունը ճանաչում է ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմ. քաղաքագետՆիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ-ում կանաչ ջրածնի ոլորտի զարգացման թեմայովԼեհաստանում լեհերի և ուկրաինացիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցելՌուսական ուժերը հարվածներ են հասցրել Խարկովի մարզի շուրջ երկու տասնյակ բնակավայրերի Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա ԱնդրեասյանՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԹրամփը պնդել է, որ Իրանը հանդիպում է խնդրել ԱՄՆ-իցԱրտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամԷրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները գագաթնաժողովում կքննարկեն Ուկրաինայի, Իրանի և Պաղեստինի հարցերըԵրևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԴժվար է ակնկալել, որ Հայաստանը կկարողանա լիարժեք օգտվել այդ նոր իրավիճակից. Քաղաքագետը՝ Իսրայելի կառավարության որոշման մասինՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ովՌուսաստանում կանխատեսում են Լուսնի ռեսուրսների արդյունահանումը մոտ 20 տարվա ընթացքումԹուրքիայում հայտարարել են, որ որոշ երկրներ խոչընդոտել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնությանըԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունըՄակրոնի արտաքին տեսքը Օմանի սուլթանի հետ հանդիպման ժամանակ քննարկման առարկա է դարձելԵվրոպական հանձնաժողովը զեկույց է հրապարակել ԵՄ ամառային գազի պաշարների վերաբերյալՄԱԿ-ի կանխատեսում. Ռուսաստանը կավելացնի մսի և ցորենի արտահանումը մինչև 2035 թվականըՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է պատասխան միջոցների մասին՝ Ֆինլանդիայում միջուկային զենքի տեղակայման հնարավորության ֆոնինՏիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնություններըԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը Ֆիդանը Կալլասի հետ կքննարկի Ուկրաինայի հակամարտությունըԿրեմլը չի մեկնաբանում Զելենսկու հայտարարությունների «էմոցիոնալ երանգը»Բելառուսը հայտարարել է ԵՄ-ի հետ կանոնավոր կապերի մասինԻ՞նչ կշահի ՀՀ-ն՝ Իսրայելի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում․ Դեմոյանի մեկնաբանությունըԹրամփը հայտարարել է ԱՄՆ–Իրան նոր բանակցությունների մասին ԴոհայումՌԴ Պետդումա. ԱՄՆ ներկայացուցիչների այցը կարող է առաջ մղել Ուկրաինայի հարցով բանակցություններըՔՊ-ում կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներինԻրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլարի ակտիվները ապասառեցնելու շուրջՄակրոնը առաջարկել է օտարերկրյա բիզնեսից լրացուցիչ հարկերով ֆինանսավորել ԵՄ բյուջենԵրևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվելԳյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկըՆոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվիՀայ ընտրողները վերահաստատեցին Եվրոպայի հետ կապը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարԻրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների մասին տեղեկություններըԶախարյանի ներկայացուցիչը հերքել է «Կրասնոդար» տեղափոխության մասին լուրերըԿրեմլում հերքել են՝ Լուկաշենկոն Պուտինին Զելենսկու որևէ ուղերձ չի փոխանցելԱՄՆ-ում գնահատել են Ռուսաստանի միջուկային եռյակի օդային բաղադրիչըԷստոնիան պատրաստակամություն է հայտնել հանդուրժել իր տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կործանումը
Ամենադիտված