Լեոնիդ Սլուցկին դատապարտում է 1915 թվականի դաժան ոճրագործությունը
Հայաստան
ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին դատապարտում է հայերի նկատմամբ 1915 թվականի կատարված դաժան ոճրագործությունը:
Այս մասին Լեոնիդ Սլուցկին հայտնեց Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ: «Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի մեծ պատվիրակություն ՌԴ-ից՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ: Մենք ցավակցում ենք ձեզ և համայն աշխարհին ևս կոչ անում ցավակցել այն դեպքերի համար, որ կատարվեցին 1915 թվականին, ճանաչել ու դատապարտել մարդկության դեմ կատարված այդ դաժան ոճրագործությունը»,- նշեց Լեոնիդ Սլուցկին:
Արմենուհի Մխոյան


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից