Բարձր տրամադրություն, ուրախ ընդունելություն ու անսահման ջերմություն, սիրելի՛ աբովյանցիներ, շնորհակալ ենք. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ասացի՝ բարկացած եմ, աչքիս չերևա. Մելիքյանը պատասխանել է Արարատ-Արմենիային Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 29-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը հաստատել է Թուրքիայի հետ ուղիղ ավիահաղորդակցության պահպանումը՝ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում Ժամը 12․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է 29 խախտում. «Անկախ դիտորդ» Սոչիում վայրէջքի ժամանակ կայծակը հարվածել է «Յամալ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռին Հայաստան է ներթափանցում ցիկլոն. առանձին շրջաններում սպասվում է առատ ձյուն Արման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթեց UFC-ի նախկին չեմպիոնին Լոս Անջելեսում երկրաշարժը վնասել է օդանավակայանի ենթակառուցվածքները և խափանումներ առաջացրել երկու ՆՎԳ-ում (տեսանյութ) Ժամը 11–ի դրությամբ ամենաակտիվը Մեծաձորն է. ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Լեհաստանը կունենա նշանակալից ներկայացվածություն. Եժի Մարեկ Նովակովսկի

Հարցազրույցներ

Լեհերը կիսում են հայ ժողովրդի մեծագույն ցավը և ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Լեհաստանը կներկայանա բարձրաստիճան պատվիրակությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին: Հայաստանում արդեն երեք ամիս դիվանագիտական գործունեություն իրականացնող Նովակովսկին անդրադառնում է նաև հայ-լեհական հարաբերություններին և խոստովանում, թե ինչ բացահայտումներ է կատարել Հայաստանում:

-Պարոն դեսպան, ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում:

-Հայաստանում ինձ շատ լավ եմ ինձ զգում: Հայաստանը շատ հետաքրքրական երկիր է թե՛ քաղաքական, թե՛ զբոսաշրջության առումով, և ես չեմ պատկերացնում այլ վայր, որն ավելի հետաքրքրական կլիներ, քան Հայաստանը:

-Որևէ նորույթ հասցրե՞լ եք բացահայտել:

-Ամեն անգամ ինչ-որ նոր բան եմ բացահայտում, քանի որ դեռ սովորում եմ երկրին: Իհարկե, տեսարժան վայրերն ինձ համար բացահայտում չեն, քանի որ մենք գիտեինք դրանց մասին: Ինձ համար բացահայտումը մարդիկ են: Հանդիպել եմ այնպիսի մարդկանց, գործիչների, ովքեր աշխարհը դիտում են ոչ թե որպես փոքր երկիր, այլ նրանք աշխարհի քաղաքացիներ են: Դա բացահայտումներից մեկն է: Հետաքրքրական հանգամանք է նաև այն, որ հայերի մաշկի գույնը շատ դեպքերում ավելի բաց է, քան շատ եվրոպացիներինը:

-Եկեք խոսենք հայ-լեհական հարաբերություններից: Որո՞նք են Ձեր գործունեության առաջնահերթություններն այս համատեքստում:

-Ես կցանկանայի տարբերակում մտցնել հայ-լեհական և Հայաստան-Լեհաստան հարաբերությունների միջև: Խոսելով միջպետական հարաբերությունների մասին' կցանկանայի նշել տնտեսական բնագավառում համագործակցության ակտիվացման մասին: Օրեցօր ավելի շատ լեհական ընկերություններ են հետաքրքրվում Հայաստանում ներդրումներ կատարելու համար: Ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ բազմաթիվ հայկական ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերում Լեհաստանում ներդրում կատարելու համար: Սա գործընկերային փոխանակում է: Երկրորդ հանգամանքը միջպետական հարաբերություններում Լեհաստանի օգնությունն է' Հայաստանը ԵՄ-ին մոտեցնելու հարցում: Լեհաստանն ԱլԳ ծրագրի համահեղինակներից է և Ռիգայում կայանալիք գագաթնաժողովին կփորձի Հայաստանը մոտեցնել Եվրամիությանը քաղաքական առումով: Երրորդ տարրը մշակութային համագործակցությունն է: Մենք իրականացնում ենք ցուցահանդեսների, արվեստագետների փոխանակում, և այս համագործակցությունը կարելի է դասակարգել հարաբերությունների երկրորդ տեսակին' հայ-լեհականին: Պետք է նշել, որ հայ-լեհական հարաբերությունները շատ ջերմ են: Այդ ջերմության հիմքը Լեհաստանում գտնվող հայկական սփյուռ քն է: Լեհաստանում հայ բժիշկների, ձեռներեցների կարելի է հանդիպել, Լեհաստանի բուհերում շատ հայ ուսանողներ կան: Լեհերը հայերի հանդեպ դրական վերաբերմունք և ընկալում ունեն: Իհարկե Լեհաստանում զարմանալիորեն շատ գիտեն Հայաստանի մասին: Գտնում եմ, որ դա շատ մեծ հնարավորություն է զբոսաշրջիկների փոխանակման առումով, որպեսզի նպաստենք լեհ զբոսաշրջիկների թվի աճին: Ինչպես գիտենք, Երևան-Վարշավա ուղիղ չվերթներ են գործում և այս շաբաթվանից շաբաթական չորս չվերթ է լինելու, ինչը կնպաստի լեհ զբոսաշրջիկների աճին: Ես հուսով եմ, որ շատ հայեր կցանկանան այցելել Լեհաստան, գոնե զգալու այն սառը օդը, որ տիրում է Լեհաստանում և որոշ ժամանակով ազատվելու հայկական շոգից:

-Պարոն դեսպան, 2015թ. Հայաստանի համար յուրահատուկ կարևորության տարի է և մենք ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ունե՞ք կոչ ողղված հայերին:

-Ես չեմ այն իրավասու անձը, ով պետք է այդ կոչով հանդես գա: Լեհաստանի ավելի բարձր պաշտոնյաներ այդ հարցով իրենց կոչը կհայտնեն և կդիմեն հայ ժողովրդին: Ինչ վերաբերում է Լեհաստանի դիրքորոշմանը, ապա Լեհաստանն այն հայտնել է տասը տարի առաջ Սեյմի որոշմամբ և մենք կլսենք համերշախության ու հոգեպես մոտ լինելու վերաբերյալ բարձրատսիճան այրերի կոչը ուղղված հայ ժողովրդին: Լեհաստանը ողբերգական փորձ ունի երկրորդ համաշխարհային պատերազմից: Խորհրդայինև հիտլերյան ամբողջատիրական կարգերի հետևանքով միլիոնավոր լեհեր զոհ գնացին: Այդ տարիներին միլիոնավոր հրեաներ էլ զոհ գնացին և այդ առնչությամբ մենք առանձնահատուկ վերաբերմունք ունենք ցեղասպանության վերաբերյալ:

-Ասացիք, որ Լեհաստանի բարձրաստիճան այրերը կոչ կհնչեն հայ ժողովրդին: Նախատեսվո՞ւմ է, որ այդ կոչը հնչի հենց Ծիծեռնակաբերդում:

-Ես տեղյակ չեմ, թե հիշատակի միջոցառումն ինչպես է կազմակերպված լինելու, արդյոք հնարավոր կլինի այնտեղ հայտարարություն անել, սակայն նրանք, ովքեր հանդես կգան զանգվածային լրատվամիջոցների առջև, հանրային կերպով ելույթ կունենան' դա արդեն դիմելու ձև է հայ ժողովրդին:

-Հարցս ավելի հստակեցնեմ: Լեհաստանի պետական ղեկավարությունն ապրիլի 24-ին ներկա կգտնվի՞ ոգեկոչման արարողությանը:

-Ես կարտահայտվեմ այնպես, ինչպես իմ գործընկերներից շատերը: Առայժմ հստակեցված չէ պետական պատվիրակության կազմը: Պարզապես տարելիցի միջոցառումները համընկնում են Լեհաստանում ընտրարշավի հետ, և ես կօգտագործեմ ԱՄՆ իմ գործընկերոջ ձևակերպումը, որ ոգեկոչման արարողությանը նշանակալից ներկայացուցչություն կլինի:

-Լեհաստանը միշտ բարձր է գնահատել Հայաստանի նախաձեռնությունը' հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Այսօր ինչպե՞ս եք գնահատում այդ հարաբերությունների ապագան:

-Մի փոքր տխուր եմ այն առումով, որ գործընթացն առաջընթաց չի գրանցում, սահմանը փակ է, և քայլեր չեն ձեռնարկվում այդ ուղղությամբ: Համաձայնության գալու առնչությամբ նույնպես տեղաշարժ չկա: Թուրքիան և Հայաստանը մեր լավ գործընկերներն են և մենք պատրաստակամություն ենք հայտնում մեր աջակցությունը ցույց տալ և կիսվել հարաբերությունների հաստատման հարցում մեր ունեցած փորձով ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Գերմանիայի հետ:

-Չե՞ք կարծում, որ Թուրքիայի վերջին նախաձեռնությունը' Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի տարեդարձի օրը տեղափոխել և նշել ապրիլի 24-ին, ապացուցում է, որ Թուրքիան պատրաստ չէ նորմալ հարաբերությունների հաստատմանը:

-Իմ խնդիրը չէ գնահատել Թուրքիայի քաղաքականությունը: Տեղին չէ որևէ գնահատական տալը, քանի որ դիվանագետի առաքելությունը ճիշտ, սխալ կամ տեղին քայլեր որոշելը չէ, դատավորի դերում հանդես գալը չէ: Մենք հնարավորինս ամեն ինչ անում ենք' ելքեր գտնելու համար:

-Թուրքիայի նախագահը բազմաթիվ երկրների նախագահների է հրավիրել մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարութւանը: Լեհաստանը բարձրաստիճան ներկայացուցչություն կունենա՞ այդ տոնակատարությանը:

-Քանի որ Լեհաստանը ներգրավված չի եղել այդ մարտերում, չեմ կարծում, որ հետաքրրված լինենք այնտեղ ներկայությամբ, ինչպես Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի կամ Ավստրալիայի պարագայում:

Հարցազրույցը' Հասմիկ Հարությունյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բարձր տրամադրություն, ուրախ ընդունելություն ու անսահման ջերմություն, սիրելի՛ աբովյանցիներ, շնորհակալ ենք. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ասացի՝ բարկացած եմ, աչքիս չերևա. Մելիքյանը պատասխանել է Արարատ-Արմենիային Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 29-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը հաստատել է Թուրքիայի հետ ուղիղ ավիահաղորդակցության պահպանումը՝ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում Ժամը 12․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է 29 խախտում. «Անկախ դիտորդ» Սոչիում վայրէջքի ժամանակ կայծակը հարվածել է «Յամալ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռին Հայաստան է ներթափանցում ցիկլոն. առանձին շրջաններում սպասվում է առատ ձյուն Արման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթեց UFC-ի նախկին չեմպիոնին Լոս Անջելեսում երկրաշարժը վնասել է օդանավակայանի ենթակառուցվածքները և խափանումներ առաջացրել երկու ՆՎԳ-ում (տեսանյութ) Ժամը 11–ի դրությամբ ամենաակտիվը Մեծաձորն է. ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գիշերվա ընթացքում Մոսկվայի մարզի ուղղությամբ 542 ԱԹՍ է ուղարկվել. Մոսկվայի մատույցներում ոչնչացվել է 105 անօդաչու Սկանդինավյան բարձր նորաձևության կրծքազարդեր․ ինչ զարդեր էին ստեղծում վիկինգները Երկրի անտառները՝ երեք չափումներով. ստեղծվել է ծառային էկոհամակարգերի աշխարհում ամենամեծ ատլասը (տեսանյութ) Ինչ է թաքնված համացանցում թեմաների հանրաճանաչության հետևում․ մշակվել է այցելությունների կանխատեսման նոր մեթոդ Միխայել Շումախերի եզակի սուպերքարն աճուրդի կհանվի՝ ղեկին նստած մրցարշավորդի լուսանկարների հետ միասին (Լուսանկարներ) Հին եգիպտական մումիաների առեղծվածը․ գիտնականները պարզել են, թե ինչով էին զմռսում սրբազան կոկորդիլոսներին (լուսանկարներ) Ութ երկիր կոչ է արել Պաղեստինում խորհրդարանական ընտրություններ անցկացնել 2027 թվականի սկզբին «Ուժեղ Հայաստան»-ը հաղթելու է Սպիտակում, եթե կալանավորեն ինձ, շինծու գործ է, ամեն ինչի պատրաստ եմ. Սպիտակ համայնքի համայնքապետի թեկնածու Ամստերդամի օդանավակայանում առգրավել են 26 հազվագյուտ կրիա, որոնք կազմում են վայրի պոպուլյացիայի գրեթե 10 տոկոսը Բուդապեշտի օդանավակայանում ձերբակալել են երկու նիդեռլանդցու՝ 72 կգ մարիխուանայով լի ճամպրուկներով Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ձևավորվել է դրոններով մրցավազքի Հայաստանի ազգային հավաքականը (Լուսանկարներ) Ուիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնիՎրաստանում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Լեհաստանի քաղաքացու «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ բախվել են «Opel Vectra»-ն և «Chevrolet Volt»-ը․ կան վիրավորներ Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 35 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և լրագրողներ Գերմանիայի և Ուկրաինայի բանակցություններում անօդաչուների արտադրության շուրջ խնդիրներ են առաջացելԼոս Անջելեսի շրջանում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կրետեի ափերի մոտ մի քանի ժամում ավելի քան 1 000 միգրանտի են փրկել Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են. տեղամասերը բացվեցին «Մենք ընկնում ենք, երեսուն մետր»․ ինչպես է Տու-104-ը 50 տարի առաջ վթարի ենթարկվել Սոլնեչնոգորսկի մոտԲժիշկները զգուշացնում են կատուների տերերի մոտ շիզոֆրենիայի զարգացման ռիսկի մասինԳերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվելՄեծ Բրիտանիան մահացածների մոխրի համար անսովոր կիրառություն է գտելՄյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾMercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքիցԱդենի ծոցում ծովահենները նավ են առևանգելԱֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել էՎերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օրԻրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներԱլբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականըԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԱրոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն էՍպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվելԵրիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտը
Ամենադիտված