Մարտեր առանց կանոնների և ներկայացում. Նեյմարի և Մեդելի բախումը (տեսանյութ, լուսանկար)
Սպորտ
Բրազիլիայի և Չիլիի հավաքականների միջև ընկերական խաղից հետո, Նեյմարը քննադատել է մրցակցի ֆուտբոլիստի՝ Մեդելի գործողությունները:
Դրվագներից մեկում «Ինտերի» ֆուտբոլիստը կանգնել է Նեյմարի ոտքին, սակայն մրցավարի կողմից չի զգուշացվել:
«Ենթադրվում է, որ մենք պետք է ֆուտբոլ խաղանք, այլ ոչ թե մարտեր առանց կանոնների»:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է բրազիլացիների հաղթանակով՝ 1:0 հաշվով:
Ի պատասխան Նեյմարի՝ Մեդելն Ինսթագրամի իր էջում կատարել է հետևյալ գրառումը և տեղադրել է լուսանկար, թե ինչպես է բրազիլացին հարվածում իր ոտքին:
«Պայքարը ֆուտբոլի մասն է: Ինչ-որ մեկը ներկայացում է ցուցադրում, մյուսները շարունակում են խաղալ: Ցավալի է, որ ոչ բոլորն են դա հասկանում»:



















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ