Արամ Կարապետյանը ճիշտ է համարում քաղաքականությունից հեռանալու Ծառուկյանի որոշումը
Քաղաքական
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանն այն կարծիքին է, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ճիշտ որոշում է կայացրել՝ հեռանալով քաղաքականությունից: Մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն Արամ Կարապետյանը նշեց, որ ողջունում է Գագիկ Ծառուկյանի որոշումը: «Ես կարծում եմ, որ եղավ այն, ինչ պետք է լիներ: Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից և այլևս վերադար ձ չի լինելու: Ես կարծում եմ, որ սա նրա կողմից ճիշտ որոշում էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կարապետյանը:
Մանրամասնելով խոսքը՝ Արամ Կարապետյանն ընդգծեց, որ այս պահին աշխարհը գնում է դեօլիգարխիացիայի, ինչը նշանակում է, որ քաղաքականության մեջ ապագան քաղաքական գործիչներինն է: «Հիմա այն պահն է, երբ օլիգարխներին հանում են բոլոր տեղերից, ինչը նշանակում է, որ տվյալ դեպքում քաղաքականության մեջ ապագան հենց քաղաքական գործիչներինն է, ուստի այս առումով ես կարծում եմ, որ Ծառուկյանը շատ էլ ճիշտ արեց, որ դուրս եկավ քաղաքականությունից»,- ընդգծեց Կարապետյանը:
Մարտի 5-ին ԲՀԿ 8-րդ համագումարի ընթացքում կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հայտարարել է կուսակցության ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի պարտականությունները ստանձնել է Նաիրա Զոհրաբյանը: Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնից:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից