Իսպանիայի Չիրիվեյա քաղաքը նույնպես պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Արտաքին Քաղաքական
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել այն մասին, որ իսպանական ևս մեկ քաղաք ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
«Իսպանիայի Չիրիվեյա քաղաքը միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքների թվին»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Այս տարվա մարտի 26-ին իսպանական մեկ այլ քաղաք' Պինտոյի քաղաքապետարանը լիագումար նիստի ժամանակ միաձայն հաստատել է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը և դատապարտել օսմանյան թուրքերի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունները: 2015-ին լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100 տարին, որի ընթացքում սպանվեց 1.5 մլն քաղաքացի, իսկ 2 մլն հայ ստիպված եղավ լքել իր բնակավայրը:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)