«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի որդին ցանկանում է գնել «Կոնգրես» հյուրանոցը
Հայկական Մամուլ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից «Կոնգրես» հյուրանոցն ամբողջությամբ գնելու մասին լուրերը կարծես հաստատվում են: Գրում է «Հրապարակ»-ը:
Դեռ նախորդ շաբաթ նման տեղեկություններ ստանալուց հետո մենք խնդրել էինք 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին մեկնաբանել դրանք: Վերջինս նշել էր, որ միայն շաբաթվա սկզբին կկարողանա պատասխանել մեր հարցին, եւ ահա երեկ մեր հարցին ի պատասխան, Վիկտոր Սողոմոնյանը նշեց հետևյալը. «Սեդրակ Քոչարյանի ընկերություններից մեկը նման հետաքրքրություն ունի և բանակցություններ է վարում հյուրանոցի հետ կապված»:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա նրա գրասենյակի ղեկավարից տեղեկացանք, որ նա արդեն Երևանում է:
Անդրադառնալով նախորդ շաբաթ կայացած Վարչապետների ակումբի առաջին հանդիպմանը, Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ պարոն Քոչարյանը չի պատրաստվում մասնակցել ակումբի աշխատանքներին:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ