Լևոն Մարտիրոսյանը «Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնությունն անբարոյական քայլ է համարում
Քաղաքական
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը Հայաստանում իշխանափոխության գործընթաց սկսելու «Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնությունը անբարոյականություն է:
Մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիոսյանը: «Ես հասկանում եմ, որ որոշ ուժերի համար իշխանափոխությունը կարևոր է, ինչը նորմալ է, սակայն բերել դա կապել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, ուղղակի անբարոյականություն է: Ուղղակի կարելի է երկու ամիս համբերել, հետո, եթե կարողանում ես անել իշխանափոխություն, իրականացնել դա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները, սեփական անձի վրա ուշադրություն հրավիրելու այլ եղանակ չգտնելով, գնում են նման քայլի, ինչը տգեղ է: «Երևույթը տգեղ է նաև այն առումով, որ այդ ուժը Հայաստանում իշխանափոխություն չի էլ կարող անել, ինչը բոլորի համար է պարզ»,- ընդգծեց Մարտիրոսյանը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ ընդգծեց, որ կողմ է Հայաստանում իշխանափոխությանը, սակայն դեմ է այն նախաձեռնությանը, որը պլանավորել է «Հիմնադիր խորհրդարանը»: Նրա խոսքով՝ իշխանափոխության համար «Հիմնադիր խորհրդարանը» ճիշտ ժամանակ չի ընտրել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ