Ընդդիմադիր դաշտը պետք է փորձի վերածնվել. Սերգեյ Մինասյան
Քաղաքական
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը վստահ է, որ այս անգամ աշունը լինելու է թեժ, և քաղաքական զարգացումները հաջորդելու են միմյանց: Մինասյանի գնահատմամբ՝ քաղաքական ուժերը մինչև աշուն ներքաղաքական կյանքը կփորձեն հարմարեցնել նոր իրականությանը, որ ստեղծվել է ԲՀԿ նախագահի հրաժարականից հետո, և կպատրաստվեն ընտրություններին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մինասյանը նշում է, որ առաջիկա ամիսներին բոլոր զարգացումները կկապվեն ԲՀԿ-ի հետ, և քիչ թե շատ հանդարտ իրավիճակ կլինի:
«Առաջիկա ամիսներին կունենանք հանդարտ ներքաղաքական իրավիճակ, բոլոր զարգացումները կունենան միայն տեխնիկական նշանակություն: Այն, որ ընդդիմադիր դաշտում կլինեն զարգացումներ' անխուսափելի է, քանի որ երկրում կան սոցիալ-տնտեսական խնդիրներ, աշխարհաքաղաքական զարգացումներ: Հայ հասարակությունում կան նյարդայնություն, չափազանց լուրջ մտահոգիչ սոցիալ-տնտեսական զարգացումներ՝ պայմանավորված ՌԴ-Արևմուտք հարաբերություններով, և այս ամենն, անշուշտ, իր ազդեցությունը կարող է ունենալ»: Քաղաքագետի խոսքով, ներկա դրությամբ ֆորմալ ընդդիմադիր դաշտը շոկային իրավիճակում է և առաջիկա ամիսներին այս կամ այն ձևով փորձելու է վերածնվել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ