Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենում 

Ամերիկահայ գործարար. «Կարևորում եմ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծումը»

Հասարակություն

Lurer.com-ի զրուցակիցն է ամերիկահայ գործարար և բարերար Հովիկ Չամիչյանը:

Առաջին հարցս հետևյալն է. ո՞վ է Հովիկ Չամիչյանը: Մի փոքր պատմեք Ձեր, Ձեր ընտանիքի մասին:

Նախ սկսեմ այնտեղից, որ ես երևանցի եմ: Ծնվել եմ 1980 թվականին: Մանկությունս անցկացրել եմ Զեյթուն համայնքում: Հայրիկիս ծնողները 1915 թվականի ցեղասպանությունից մազապուրծ եղածների ժառանգներ են եղել: Ապրել են Արևմտյան Հայաստանի Զեյթուն նահանգում: Ցեղասպանության պատճառով գաղթել և հաստատվել են Երևանում: Հայրական պապս՝ Հովհաննես Չամիչյանը, եղել է հայտնի շինարար: Ակտիվ մասնակցություն է ունեցել Զեյթուն համայնքի բազմաթիվ շենքերի կառուցապատմանը: Հայրս ինձ պատմել է, որ պապս սովորություն էր ուներ իր կառուցած բոլոր շենքերի վրա թողնել իր մակագրությունը, որոնք մինչ այժմ պահպանվում են: Հայրս՝ Մանվել Չամիչյանը ճանաչված երգահան և երաժիշտ է: Հիշում եմ դեռ փոքր տարիքից մեր տան հյուրերն էին երգարվեստի նախկին և ներկա անվանի մարդիկ: Մայրս տնային տնտեսուհի է: Ունեմ քույր և եղբայր, որոնք արդեն հասուն և կայացած մարդիկ են իրենց ընտրած բնագավառներում:

Ե՞րբ և ինչպե՞ս եղավ, որ տեղափոխվեցիք Միացյալ նահանգներ:

Դա 1990 թվականն էր: Ի սկզբանե Միացյալ նահանգներ տեղափոխվելու որոշման վրա որևէ ազդեցություն չեմ ունեցել, քանի որ այդ ժամանակ դեռ տաս տարեկան էի: Տեղափոխվելու պատճառը հայրիկիս մասնագիտական գործունեությունն էր: Նա այդ ժամանակ Միացյալ նահանգներում ապրելու և ստեղծագործելու հրավեր էր ստացել իր գործընկերոջից, ով այդ ժամանակ Լոս Անջելեսում զբաղվում էր ռեստորանային բիզնեսով:

Միացյալ նահանգներ տեղափոխվելուց հետո ի՞նչ դժվարությունների, խնդիրների բախվեցիք սկզբնական շրջանում: Դժվարություններ եղե՞լ են ամերիկյան կյանքին ինտեգրվելու առումով: Պատմեք մի փոքր դրանց մասին:

Չէի ասի, որ ինտեգրվելու առումով դժվարություններ են եղել: Դպրոցական տարիներից սկսած զբաղվում էի քիքբոքսինգ մարզաձևով և հենց այդ տարիքից իմ հասակակիցների համեմատ ես ամրակազմ էի և դպրոցում տարբեր ազգերի ներկայացուցիչները փորձում էին ինձ հետ ընկերություն անել: Նույնիսկ եթե իմ դասընկերների միջև որևէ կոնֆլիկտ էր լինում, ակամայից ես միշտ հայտնվում էի հաշտեցնողի դերում և հարցը կարգավորում էի ի օգուտ ընկերության:

Քոլեջն ավարտելուց հետո ի՞նչ մասնագիտությամբ շարունակեցիք Ձեր կրթությունը:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Լոս Անջելեսի Մասնավոր հետաքննությունների ակադեմիան և չորս տարի ուսանելուց հետո ստացա մասնավոր հետաքննիչի մասնագիտություն:

Պարոն Չամիչյան, ե՞րբ հիմնեցիք Ձեր առաջին սեփական բիզնեսը կամ ընկերությունը, և ի՞նչ ոլորտում էր այդ բիզնեսը: Խնդրեմ, պատմեք մի փոքր այդ մասին:

1997 թվականին հիմնեցինք մեր ընտանեկան բիզնեսը “Hovik Manufacturing Company”-ն, որը զբաղվում էր կարի արտադրությամբ և կատարում էր համաշխարհային ճանաչում ունեցող բրենդներ՝ Avirex, BCBG, FUBU, Adidas, BEBE ընկերությունների մանր պատվերները: Սակայն 1999 թվականին ընդունված օրենքը խիստ սահմանափակումներ մտցրեց թեթև արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների վրա, ինչի պատճառով շատ ընկերություններ փակվեցին կամ տեղափոխվեցին այլ երկրներ:

Այնուհետև ի՞նչ գործեր ձեռնարկեցիք: Որտե՞ղ եք հասել մինչ այժմ ձեր բոլոր բիզնեսներում:

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ԱՄՆ-ի կառավարության կողմից անվտանգության միջոցառումների շուրջ տարվող պետական քաղաքականությունը այդ ոլորտում գործող ընկերություններին գործունեության լայն հնարավորություն էր տալիս և խրախուսում էր նման կազմակերպությունների ստեղծումը: Քանի որ իմ մասնագիտությունն էլ հենց այդ ոլորտում է, 2002 թվականին հիմնեցի մասնավոր հետաքննության և անվտանգության ծառայություններ մատուցող ընկերություն: Իր գոյության ընթացքում ընկերությունը անվտանգության ծառայություններ է մատուցել տարբեր երկրների ղեկավարների ԱՄՆ այցերի ընթացքում, մասնավորապես կազմակերպել է Արաբական երկրների առաջնորդների անվտանգությունը: Ինչպես նաև մեր կազմակերպության ծառայություններից օգտվում են Google, Yahoo ընկերությունները և ամերիկյան HG TV հեռուստատեսությունը:

Արդեն երկու տարի է հիմնադրել եմ Stone Eye Entertainment նկարահանման ստուդիան, որը հաստատուն քայլերով առաջ է շարժվում և արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել Լոս Անջելեսում:

Լինելով գործարար՝ դուք այս տարիների ընթացքում նաև անմասն չեք մնացել հասարակական և բարեգործական գործունեությունից: Մի փոքր խոսեք այդ մասին:

Արդեն երկար տարիներ ապրելով ԱՄՆ-ում, այսպես, թե այնպես դառնում ես տվյալ երկրի մշակույթի կրողը: Հասարակական աշխատանքը, բարեգործությունը ամերիկյան մշակույթի անբաժանելի մասն է: Ուսանողական տարիներից ընդգրկված լինելով տարբեր հասարակական կառույցների մեջ միշտ կատարել եմ հասարակական աշխատանքներ, տարբեր նախաձեռնություններում եղել եմ որպես կամավոր և ժամանակի ընթացքում ինձ համար դա դարձել է նաև ապրելակերպ:

Այժմ էլ ես և իմ ընկերները, որոնք նույնպես իրենց ոլորտներում կայացած և հաջողությունների հասած մարդիկ են, կազմակերպում ենք տարբեր ակցիաներ, հեծանվարշավներ և նմանատիպ այլ նախաձեռնություններ և դրանցից հանգանակված գումարները ուղղում ենք կարիքավոր մարդկանց: Ամեն տարի Սուրբ Ծննդյան տոների նախօրեին ընկերներով այցելում ենք Լոս Անջելեսի Shriners Hospitals for Children հիվանդանոց, որտեղ հարյուրավոր հաշմանդամություն ունեցող երեխաներ ուշադրության են սպասում մեր կողմից: Մենք էլ մեր չափով ենք փորձում նրանց կյանքը գեղեցիկ դարձնել:

Իսկ Հայաստանում բնակվող կարիքավորներին օգնելու համար ի՞նչ նախաձեռնություններ եք ունեցել կամ ունեք:

Կուզեմ անպայման նշել, որ Հայաստանում ապրող և մեր օգնության կարիքն ունեցողները բազմաթիվ են, սակայն երկու տարի է շարունակաբար օգնում ենք Վանաձորում և Գյումրիում ապրող երեք ընտանիքների, որոնց մասին տեղեկացել ենք Հայաստանում ապրող մեր ընկերներից: Այդ երեք ընտանիքներն էլ ապրում են սոցիալապես ծանր պայմաններում և մենք նրանց ամեն ամիս դրամական և նյութական օգնություն ենք ուղարկում:

Սակայն, այժմ Հայաստանում ծրագրեր ունենք մեր գործունեությունը ավելի համակարգված դարձնել և դրա համար արդեն պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Երևանում և մի քանի մարզերում գործող հասարակական կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են սոցիալական տարբեր խնդիրների լուծմամբ, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով: Շատ եմ կարևորում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծումը, և մենք աշխատանքներ են տանում հնարավորին չափով թեթևացնել նրանց կյանքը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱմիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության«Ես միշտ պատրաստ եմ ուրախացնել նրան»․ Թրամփն Էրդողանին իր ընկերն է համարումՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄիշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին Իրանի հետախուզությունը հայտնել է երկրի ողջ տարածքում անկարգություններ նախապատրաստող չորս ցանցի վնասազերծման մասին
Ամենադիտված