Բարձր տրամադրություն, ուրախ ընդունելություն ու անսահման ջերմություն, սիրելի՛ աբովյանցիներ, շնորհակալ ենք. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ասացի՝ բարկացած եմ, աչքիս չերևա. Մելիքյանը պատասխանել է Արարատ-Արմենիային Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 29-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը հաստատել է Թուրքիայի հետ ուղիղ ավիահաղորդակցության պահպանումը՝ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում Ժամը 12․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է 29 խախտում. «Անկախ դիտորդ» Սոչիում վայրէջքի ժամանակ կայծակը հարվածել է «Յամալ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռին Հայաստան է ներթափանցում ցիկլոն. առանձին շրջաններում սպասվում է առատ ձյուն Արման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթեց UFC-ի նախկին չեմպիոնին Լոս Անջելեսում երկրաշարժը վնասել է օդանավակայանի ենթակառուցվածքները և խափանումներ առաջացրել երկու ՆՎԳ-ում (տեսանյութ) Ժամը 11–ի դրությամբ ամենաակտիվը Մեծաձորն է. ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 

Ամուսնացել է երևանցիներին հայտնի չմշկորդ Լևոնը. բացառիկ հարցազրույց նրա երիտասարդ կնոջ հետ (լուսանկարներ)

Հասարակություն

Երևի չկա մի երևանցի, ով գոնե մեկ անգամ փողոցում չի հանդիպել ԱՄՆ-ից տարիներ առաջ Հայաստան տեղափոխված Լևոն Աբգարյանին: Հաճախ նրան կարող եք տեսնել Երևանի կենտրոնում` ականջակալներով, սպորտային հագուստով չմշկելիս:

Lurer.com-ի թղթակիցն այսօր տեղեկացավ, որ Լևոն Աբգարյանն ամուսնացել է: Նրա կինը բավականին երիտասարդ հայուհի է, ում հետ էլ մի փոքր զրուցեցինք իրենց ամուսնության, հարաբերություների և կյանքի մասին:

«Ես սիրում եմ իրեն այնպիսին, ինչպիսին նա կա, ինչպիսին նա այս պահին տանն է՝ պարզ, հասարակ: Ես շատ եմ նյարդայնանում, որ իրեն սկսում են ճանաչել դրսում. մի տեսակ ինձ շատ է ճնշում դա: Ես իրեն սիրում եմ որպես իմ կողակցի, որպես Լևոն՝ առանց ձևականությունների: Ես իրեն չեմ սիրում որպես «ռոլիկ քշող» Լևոն»,- մեզ հետ զրույցում ասաց Գաբի Գաբրիելյանը:

 

 

-Գաբի՛, ինչպե՞ս պատահեց ձեր հանդիպումը, ինչպե՞ս սկսվեց ձեր սերը:

-Մենք շատ պատահական ենք հանդիպել: Մինչև մեր հանդիպումը՝ շատ հեռվից հեռակա կարգով իրար ճանաչել ենք: Ես իրեն տեսել եմ դրսում, բայց շփում չի եղել: Մի առիթով հանդիպեցինք, ինձ հրավիրեց թեյ խմելու, այնուհետև սկսեցինք հանդիպել, առաջացավ կապվածությունը, ընկերանացանք, սկսեցինք վստահել միմյանց: Երբ իրեն հանդիպեցի, ուրիշին էի սիրահարված, ինքն ինձ օգնեց նաև այդ հարցում, և սա եղավ նախկին սիրուս արգասիքը:

-Ո՞րն է այն հարցը, որ Ձեզ հաճախ են տալիս:

-Հարցնում են՝ այն, որ այդքան մեծ է, ոչնչի չի՞ խանգարում, նորմա՞լ է ամեն ինչ: Ամենաշատը դա են հարցնում: Իսկ ես ամեն անգամ պատասխանում եմ, որ նա այնքան կենսուրախ մարդ է, այնքան առողջ մթնոլորտ է իր շուրջը ստեղծում, որ շատ դժվար է իր տարիքը զգալը: Ես չեմ զգում, որ ինձանից մեծ է: Նույնիսկ կենցաղում մանրուքներ չեն լինում, որպեսզի ես զգամ՝  Լևոնն ինձանից մեծ է: Երբեմն նա ասում է, որ ես ավելի մեծ եմ: Նա առողջ է և, ամենակարևորը, շատ առողջ է մտածում: Մեր տարիքային տարբերությունը 37 տարի է, բայց դա մեզ չի խանգարում:

-Հասցրե՞լ եք արդեն օրինականացնել ձեր ամուսնությունը:

-Լևոնն ամուսնացած եղել է 30 տարի առաջ: Ինքն Ամերիկայում իր կնոջից ամունալուծվել է Ամերիկայի դատարանում: Դեռևս «ԶԱԳՍ» չունենք, բայց պլանավորում ենք երեխա ունենալ: «ԶԱԳՍ» կունենանք, որպեսզի մեր երեխան ծնվի նորմալ ընտանիքում: Ապրում ենք քաղաքացիական ամուսնությամբ, անպայման կօրինականացնենք մեր կապը՝ չնայած Լևոնը կարծում է՝ այդ կնիքը ոչնչացնում է սերը:

-Ասացիք, որ պատրաստվում եք երեխա ունենալ: Մտածե՞լ եք՝ ինչ սեռի կուզենայիք լիներ ձեր առաջնեկը:

-Աստծո գործերը անքննելի են: Մենք շատ-շատ աղջիկ ենք ուզում՝ լինի. Լևոնն արդեն տղա ունի: Բայց աղջիկ կուզենանք ունենալ:

-Հիմա երջանի՞կ եք:

Հա, իհարկե, Նելլի՛ ջան, գիտես՝ իմ երջանկությունն ինձ վրա թանկ է նստել: Ես շատ բաներ եմ զոհել. իմ ընտանիքը մինչև հիմա չի ընդունել այն, ինչ ես արեցի: Ես այն ժամանակ ենթագիտակոցորեն եմ դա արել, բայց հիմա գիտակցում եմ` ես ինձ երջանիկ համարում եմ: Լևոնը շատ ուշադիր է, ինքն ինձ սիրում է: Նույնիսկ ոչ մի առիթ բաց չի թողնում ու ասում է, որ ինքը 61 տարի ապրել է և վերջապես կյանքում գտել է իր սիրուն: Ինքն ինձ սիրում է, ես զգում եմ: Երբ հյուր ենք գնում, միշտ ներկայացնելիս ասում է՝ Գաբին իմ սերն է: Քիչ է ասում՝ Գաբին իմ կինն է: Ուրիշ բան է, երբ ինչ-որ մեկի հետ քնում ես, բայց այլ է, երբ սիրածդ մարդու հետ ես արթնանում: Դա լրիվ ուրիշ աշխարհ է: Ես ամեն առավոտ եմ զգում, որ սիրված եմ:

Ն. Ա.

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բարձր տրամադրություն, ուրախ ընդունելություն ու անսահման ջերմություն, սիրելի՛ աբովյանցիներ, շնորհակալ ենք. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ասացի՝ բարկացած եմ, աչքիս չերևա. Մելիքյանը պատասխանել է Արարատ-Արմենիային Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 29-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը հաստատել է Թուրքիայի հետ ուղիղ ավիահաղորդակցության պահպանումը՝ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում Ժամը 12․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է 29 խախտում. «Անկախ դիտորդ» Սոչիում վայրէջքի ժամանակ կայծակը հարվածել է «Յամալ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռին Հայաստան է ներթափանցում ցիկլոն. առանձին շրջաններում սպասվում է առատ ձյուն Արման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթեց UFC-ի նախկին չեմպիոնին Լոս Անջելեսում երկրաշարժը վնասել է օդանավակայանի ենթակառուցվածքները և խափանումներ առաջացրել երկու ՆՎԳ-ում (տեսանյութ) Ժամը 11–ի դրությամբ ամենաակտիվը Մեծաձորն է. ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գիշերվա ընթացքում Մոսկվայի մարզի ուղղությամբ 542 ԱԹՍ է ուղարկվել. Մոսկվայի մատույցներում ոչնչացվել է 105 անօդաչու Սկանդինավյան բարձր նորաձևության կրծքազարդեր․ ինչ զարդեր էին ստեղծում վիկինգները Երկրի անտառները՝ երեք չափումներով. ստեղծվել է ծառային էկոհամակարգերի աշխարհում ամենամեծ ատլասը (տեսանյութ) Ինչ է թաքնված համացանցում թեմաների հանրաճանաչության հետևում․ մշակվել է այցելությունների կանխատեսման նոր մեթոդ Միխայել Շումախերի եզակի սուպերքարն աճուրդի կհանվի՝ ղեկին նստած մրցարշավորդի լուսանկարների հետ միասին (Լուսանկարներ) Հին եգիպտական մումիաների առեղծվածը․ գիտնականները պարզել են, թե ինչով էին զմռսում սրբազան կոկորդիլոսներին (լուսանկարներ) Ութ երկիր կոչ է արել Պաղեստինում խորհրդարանական ընտրություններ անցկացնել 2027 թվականի սկզբին «Ուժեղ Հայաստան»-ը հաղթելու է Սպիտակում, եթե կալանավորեն ինձ, շինծու գործ է, ամեն ինչի պատրաստ եմ. Սպիտակ համայնքի համայնքապետի թեկնածու Ամստերդամի օդանավակայանում առգրավել են 26 հազվագյուտ կրիա, որոնք կազմում են վայրի պոպուլյացիայի գրեթե 10 տոկոսը Բուդապեշտի օդանավակայանում ձերբակալել են երկու նիդեռլանդցու՝ 72 կգ մարիխուանայով լի ճամպրուկներով Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ձևավորվել է դրոններով մրցավազքի Հայաստանի ազգային հավաքականը (Լուսանկարներ) Ուիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնիՎրաստանում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Լեհաստանի քաղաքացու «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ բախվել են «Opel Vectra»-ն և «Chevrolet Volt»-ը․ կան վիրավորներ Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 35 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և լրագրողներ Գերմանիայի և Ուկրաինայի բանակցություններում անօդաչուների արտադրության շուրջ խնդիրներ են առաջացելԼոս Անջելեսի շրջանում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կրետեի ափերի մոտ մի քանի ժամում ավելի քան 1 000 միգրանտի են փրկել Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են. տեղամասերը բացվեցին «Մենք ընկնում ենք, երեսուն մետր»․ ինչպես է Տու-104-ը 50 տարի առաջ վթարի ենթարկվել Սոլնեչնոգորսկի մոտԲժիշկները զգուշացնում են կատուների տերերի մոտ շիզոֆրենիայի զարգացման ռիսկի մասինԳերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվելՄեծ Բրիտանիան մահացածների մոխրի համար անսովոր կիրառություն է գտելՄյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾMercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքիցԱդենի ծոցում ծովահենները նավ են առևանգելԱֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել էՎերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օրԻրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներԱլբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականըԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԱրոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն էՍպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվելԵրիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտը
Ամենադիտված