«ՀԺ». Հայաստանը մասնավոր տրանսֆերտներից ամենաշատը կախված երկրների առաջին տասնյակում է
Հայկական Մամուլ
Համաշխարհային բանկի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանը մասնավոր տրանսֆերտներից ամենաշատը կախված երկրների առաջին տասնյակում է: Ըստ ՀԲ տվյալների, մասնավոր տրանսֆերտները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 21 տոկոսը: Գրում է «ՀԺ»-ն:
Այս ցուցանիշով Հայաստանը կիսում է 7-րդ հորիզոնականը Հայիթիի հետ: Մեզանից ավելի շատ կախվածություն ունեն Տաջիկստանը (ՀՆԱ-ի՝47.5 տոկոսը), Ղրղըզստանը (31.5 տոկոսը), Նեպալը (28.8 տոկոսը), Մոլդովան (24.9 տոկոսը) և Տոգոն (23.8 տոկոսը): Վրաստանում այդ ցուցանիշը 12 տոկոս է, Ադրբեջանում 2.9 տոկոս: Տրանսֆերտների մեծ ծավալը նշանակում է, որ աշխատուժը արժեք է ստեղծում ոչ թե իր հայրենիքում, այլ ուրիշ երկրներում։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից