Քարիմ Բենզեման` իր հարազատ դպրոցում (լուսանկարներ)
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման այցելել է իր նախկին դպրոցը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում Բենզեման Սենտ Էտյենում մասնակցել է Դանիայի հետ ընկերական խաղին (2:0) և առիթից օգտվելով` այցելել է իր հարազատ դպրոց:
Բենզեման մասնակցել է մի քանի դասի, ապա նաև ֆուտբոլ խաղացել դպրոցականների հետ:
«Հաճելի է դպրոց վերադառնալը: Հիշում եմ այս բակը, որտեղ առաջին քայլերս եմ կատարել»,– ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Le Progres -ը:





















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ