Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստան
Հանրապետության տարածքում ապրիլի 2-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 2-ի, 3-ի գիշերը և առավոտյան ժամերին՝ հյուսիսային շրջաններում, 4-ին՝ շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ին կբարձրանա 3-4 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով, 5-ի ցերեկը և 6-ին նույնքան կբարձրանա: Քամին արևմտյան' 3-8 մ/վրկ արագությամբ:
Երևանում ապրիլի 2-ին, 3-ին, սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Ապրիլի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 2-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +20 աստիճան, ապրիլի 3-ին' +18, ապրիլի 4-ին' 12, ապրիլի 5-ին' +17, ապրիլի 6-ին' +21 աստիճան:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից