Ջեկի Չանը կնկարահանի առաջին չին-հնդկական ֆիլմը
Այլ
Չինացի դերասան Ջեկի Չանը ժամանելու է Հնդկաստան՝ նկարահանելու է իր նոր «Կունգ-ֆու յոգա» ֆիլմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա պատմել է ԻԱՆՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
Ֆիլմն առաջին համատեղ նախագիծը կդառնա այդ երկու երկրների կինոյում: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք էր բերվել անցած սեպտեմբերին, երբ Նյու Դելի էր ժամանել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը: Ժապավենի սյուժեն եւ էկրան բարձրանալու ամսաթիվը դեռեւս չի ճշտվում: Հայտնի է, որ այն համատեղելու է կատակերգության եւ մարտաֆիլմի տարրեր, ինչպես Չանի մասնակցությամբ մյուս ֆիլմերի մեծ մասը («Աստծո ասպազենքը», «Ոստիկանական պատմություն»-ը):
Չանի խոսքով՝ «Կունգ-ֆու յոգա» ֆիլմի նկարահանումները կարող են սկսվել արդեն աշնանը: Թե ում հետ է նա պատրաստվում աշխատել նկարահանումների ընթացքում, նույնպես չի բացահայտվում: Դերասանը նաեւ ասել է, որ կարող է նկարահանվել Բոլիվուդում, եթե իրեն հետաքրքիր սցենար առաջարկեն: «Ես կինոն չեմ բաժանում, օրինակ, Բոլիվուդի եւ Հոլիվուդի: Ինձ համար գլխավորը սցենարն է»,-հավելել է նա:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Չեկի Չանը հնդիկ կինեմատոգրաֆիստների հետ համատեղ աշխատանքի փորձ արդեն ունի: 2005 թվականին նրա հետ միասին «Առասպել» ֆիլմում նկարահանվել է բոլիվուդյան դերասանուհի Մալիկա Շերավաթը:
Ավելի վաղ նրա գլխավոր դերակատարությամբ հնդկական էկրաններ էր դուրս եկել «Վիշապի սուրը» նոր ֆիլմը, որի գործողությունները ծավալվում են Հին Չինաստանում՝ Հան դինաստիայի կառավարման ժամանակներում: Ֆիլմում Չանին ընկերակցել են դերասաններ Ջոն Կյուսակը («2012») եւ Էդրիեն Բրոուդին («Դաշնակահարը»):


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ