ՀՅԴ-ն ձեռնպահ կմնա Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում անդամ առաջադրելուց
Քաղաքական
ՀՅԴ-ն ձեռնպահ է մնում կառավարության կողմից ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում անդամ առաջադրելուց: Այս մասին կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ քննարկման ընթացքում հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Մենք ձեռնպահ ենք մնում կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում անդամ առաջադրելուց, քանի որ երկար տարիներ է' մենք ունենք կոռուպցիայի դեմ պայքարի մեր առաջարկները, այդ թվում' ինստիտուցիոնալ համակարգ ձևավորելու ծրագիր, որը ոչ մի պատճառով չի մերժվում և ոչ էլ կյանքի է կոչվում»,- նշեց Մինասյանը:
Նա հայտնեց, որ ՀՅԴ-ն կառավարությանն արդեն տեղյակ է պահել, որ պատրաստ է ներկայացնել իր առաջարկները խորհրդի աշխատանքների վերաբերյալ, պարբերաբար կառավարությանը տեղեկացնել կոռուպցիոն դեպքերի և ահազանգերի մասին: «Այդքանով մենք մեր մասնակցությունը կբերենք կոռուպցիայի դեմ պայքարին»,- ընդգծեց Մինասյանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից