«Ժողովուրդ». Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի նախկին պետը կրակոցների գործով դիմել է Սերժ Սարգսյանին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի նախկին պետ Հրաչիկ Խաչատրյանը նշեց, որ դիմել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ Սերժ Սարգսյանին: Պատճառը 2014թ Գյումրիում հնչած կրակոցներն են:
Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլի 28-ին Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող «Շիրակ Ջրմուղկոյուղի» ՓԲԸ շենքի դիմաց կրակոցներ էին հնչել, որոնց արդյունքում հիվանդանոց էր տեղափոխվել 27-ամյա տաքսու վարորդ Արտակ Անդրեասյանը: Դեպքից հետո տեղեկություններ տարածվեցին, որ կրակելու մեջ կասկածվում է Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի նախկին պետ Հրաչիկ Խաչատրյանի որդին` Արկադի Խաչատրյանը: Ավելի ուշ վերջինիս նկատմամբ հայտարարվեց հետախուզում, եւ 3 ամիս անց նախկին պետի որդին ինքնակամ ներկայացավ ոստիկանություն եւ կալանավորվեց:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ