Շաքիում վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում են մասնավոր միջոցներո՞վ․ Ավանեսյանի անդրադարձը Ծավի ջրի փորձաքննության արդյունքները կամփոփվեն առաջիկայում․ Ավանեսյան 2018 թվականից գիտության ֆինանսավորումն ավելացել է 2,8 անգամ՝ գրեթե եռապատկվել է. Փաշինյան Առաջնահերթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. Փաշինյան Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել ․ Տիրադավների թիմը պառակտվել է ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Առավել ակտիվ ենք գործելու Հայաստանում ազատազրկված քաղբանտարկյալներին և պարոն Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն Մենք կենտրոնացած ենք լինելու «հատիկ առ հատիկ»-ի, «լումա առ լումա»-ի եզրափակիչ արարի իրականացման վրա. Փաշինյան «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի էբոլա վիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու նպատակով ՀԷՑ-ի սեփականատիրոջը փոխհատուցում կտրվի՞․ Փաշինյանը ներկայացրեց հաշվարկի մեխանիզմը Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը կգրանցվեն որպես ՀՀ սեփականություն Փաշինյանը նպատակ է համարում մինչև 2031 թվականը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը 

Թուրքիան ժխտում է Մեծ եղեռնը` համագործակցելով մեկ այլ ցեղասպան պետության` Ադրբեջանի հետ. ԼՂՀ նախագահի բացառիկ հարցազրույցը

Արցախ

Ցեղասպանությանը հաջորդած տարիները և նորագույն պատմության դասերն արդեն իսկ ուրվագծել են մեր անելիքները և վերքերը սպիացնելու և ավելի ուժեղ դառնալու համար հայ ժողովուրդը քրտնաջան աշխատանք ունի կատարելու: Այսպիսի գնահատական տվեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում: Նա անդրադարձավ անելիքներին ու հավաստիացրեց, որ հայկական զինված ուժերը պատրաստ են դիմակայելու հակառակորդի ցանկացած սադրանքի և պահպանելու երկրի անվտանգությունը:

-Հարգելի պարոն Սահակյան, համայն հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցը: Ո՞րն է Ձեր կոչն ուղղված հայ ժողովրդին:

-Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջն է: Թուրքիայի կողմից կատարված սարսափելի ոճրագործության հետևանքով 1,5 միլիոն անմեղ հայեր ենթարկվեցին սպանդի, հայաթափվեց մեր պատմական հայրենիքի մեծ մասը: Այս ոճրագործությունը նաև համաշխարհային պատմության մեջ առաջին ցեղասպանությունն էր, որի չճանաչումն ու չդատապարտումը բերեցին նոր ցեղասպանություների և կոտորածների:

Ինչ վերաբերում է հայ ժողովրդին ուղղված կոչին, ապա կարծում եմ, որ Ցեղասպանությանը հաջորդած տարիները և նորագույն պատմության դասերն արդեն իսկ ուրվագծել են մեր անելիքները: Առաջին՝ Ցեղասպանությունը երբեք չի մոռացվի հայ ժողովրդի կողմից: Երկրորդ՝ մենք պետք է ամեն ինչ անենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Եվ, ամենակարևորը, հայ ժողովուրդն այլևս երբեք չպետք է ենթարկվի ցեղասպանության, իսկ դրա ամենահուսալի գրավականն անկախ ու հզոր ազգային պետությունն է, նրա մարտունակ բանակը և համախմբված հասարակությունը: Այս ուղղությամբ բոլորս պետք է իրականացնենք ամենօրյա քրտնաջան աշխատանք:

-Պարոն Նախագահ, ո՞րն է այն դասը, որ պետք է քաղի հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանությունից:

-Հայոց ցեղասպանությունից դասեր պետք է քաղի ոչ միայն հայ ժողովուրդը, այլև ողջ քաղաքակիրթ մարդկությունը: Եթե հայ ժողովրդի ողբերգությունը ժամանակին ճանաչվեր և դատապարտվեր, իսկ դրա կազմակերպիչները պատժվեին, երևի թե չէին լինի շատ այլ ցեղասպանություններ աշխարհի տարբեր վայրերում: Այս կարծիքին են, ի դեպ, տարբեր պետություններ ներկայացնող բազմաթիվ քաղաքական գործիչներ, գիտնականներ, փորձագետներ, հասարակ մարդիկ: Մինչև այսօր Ցեղասպանությունն իրագործած պետությունը՝ Թուրքիան, ոչ միայն չի ճանաչում և դատապարտում այս հանցագործությունը, այլև շարունակում է պայքարել Մեծ եղեռնի ճանաչման դեմ, վարում է ընդգծված հակահայկական քաղաքականություն՝ սերտորեն համագործակցելով մեկ այլ ցեղասպան պետության՝ Ադրբեջանի հետ: Նման պահվածքը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից, և դա միայն հայոց դիվանագիտության խնդիրը չէ: Կրկնում եմ՝ ոճրագործին և ագրեսորին աջակցելը կամ նրա քայլերն անտարբերության մատնելը խրախուսում են մարդկության դեմ ուղղված նոր ոճրագործությունների իրականացումը երկրագնդի տարբեր ծայրերում:

-Պարոն Սահակյան, 100-րդ տարելիցը մի հանգրվան է, այլ ոչ թե վերջնակետ, և այս պարագայում ինչպե՞ս նայել ապագային, եւ որո՞նք պետք է լինեն մեր առաջնահերթություններն ապագայում:

-Բնական է, որ 100-րդ տարելիցը չի կարող լինել վերջնակետ, քանի որ այս ոճրագործությունը եւ դրա հետեւանքները վաղեմության ժամկետ չունեն: Մենք պետք է շարունակենք հզորացնել և զարգացնել հայոց անկախ պետականությունը, էլ ավելի ուժեղացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Սա է մեր նահատակված և մարտիրոսված քույրերի ու եղբայրների հիշատակը վառ պահելու եւ նոր ողբերգություններ թույլ չտալու ամենահուսալի գրավականը:

-Բազմաթիվ ռազմական փորձագետներ կարծիք են հայտնում, որ Ադրբեջանը մինչեւ ապրիլի 24-ը շարունակելու է սրել լարվածությունը սահմանին եւ դիմել սադրանքների Թուրքիայի պահանջով: Համաձա՞յն եք այս տեսակետին, եւ Արցախյան զինված ուժերը որքանո՞վ են պատրաստ նման զարգացումների:

-Ի դեմս Ադրբեջանի, ինչպես ես արդեն նշեցի, մենք գործ ունենք ցեղասպան պետության հետ, որը նույնպես կազմակերպել է հայ ժողովրդի կոտորածներ ու ջարդեր եւ որն այսօր էլ շարունակում է իր այդ ահաբեկչական քաղաքականությունը: Իհարկե, հաշվի առնելով, որ ողջ հայությունն ապրիլի 24-ին ոգեկոչելու է Ցեղասպանության զոհերի հիշատակը՝ հակառակորդը քայլեր կձեռնարկի իրավիճակի ապակայունացման ուղղությամբ, սակայն նրանց բոլոր փորձերը դատապարտված են ձախողման: Հայոց բանակն ի վիճակի է կասեցնել թշնամու ցանկացած ոտնձգություն եւ նրան հասցնել սթափեցնող հակահարված:

Հարցազրույցը' Հասմիկ Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շաքիում վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում են մասնավոր միջոցներո՞վ․ Ավանեսյանի անդրադարձը Ծավի ջրի փորձաքննության արդյունքները կամփոփվեն առաջիկայում․ Ավանեսյան 2018 թվականից գիտության ֆինանսավորումն ավելացել է 2,8 անգամ՝ գրեթե եռապատկվել է. Փաշինյան Առաջնահերթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. ՓաշինյանՓաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել ․ Տիրադավների թիմը պառակտվել էՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱռավել ակտիվ ենք գործելու Հայաստանում ազատազրկված քաղբանտարկյալներին և պարոն Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարությունԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Մենք կենտրոնացած ենք լինելու «հատիկ առ հատիկ»-ի, «լումա առ լումա»-ի եզրափակիչ արարի իրականացման վրա. Փաշինյան«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի էբոլա վիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու նպատակով ՀԷՑ-ի սեփականատիրոջը փոխհատուցում կտրվի՞․ Փաշինյանը ներկայացրեց հաշվարկի մեխանիզմըՊենտագոնը 15 միլիարդ դոլար կծախսի նոր հրթիռների մշակման վրա Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը կգրանցվեն որպես ՀՀ սեփականությունWSJ. Թրամփը պատրաստ է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության՝ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո Փաշինյանը նպատակ է համարում մինչև 2031 թվականը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումըԱրտակ Բեգլարյան․ COP17-ում անտեսվում են արցախցիների իրավունքները, մեզ ասում են՝ մոռացեք վերադարձի մասինՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ ՄիրզոյանԵս երբեք ուկրաինական հողերը չեմ ընդունի որպես ռուսական. ԶելենսկիԱյսօր Բաքվից օդանավ է ժամանելու ԵրևանԵրևանի դպրոցներից մեկում 12-ամյա երեխան պարբերաբար ենթարկվել է ծեծի և բուլինգի․ ՓաստաբանՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՄասկը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Զելենսկին հրաժարական տա Ադրբեջանի հետ անկլավ-էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ ՄիրզոյանԿառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահԱլբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ COP17-ի նախաշեմին կառավարության շենքի մոտ արցախցիների իրավունքների պաշտպանության պահանջով բողոքի ակցիա է մեկնարկելWSJ. Թրամփ-Զելենսկի հարաբերությունները սկսել են վատթարանալ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո ԱԳՄԱ նախարարությունում կայացել է Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցըԵմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի «Eurofighter Typhoon» կործանիչը խոցելու մասինԱյս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով. Ալբերտ Հովհաննիսյանի հայրԹրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին Մասկը՝ Starlink-ի և Starshield-ի վերահսկողության մասին․ Ուկրաինան պետք է երախտապարտ լինի օգնության համարԱյսօր Բաքվի բանտում պահվող գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է քարերին. 2 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել էԵրբ ջնջվում է... ոգին. «Փաստ»«Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները«Հրապարակ»․ «Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին» Ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»«Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահումՔաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»«Հրապարակ»․ Տիրադավների թիմը պառակտվել է Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության, տրանսպորտը՝ հարցականի տակ․ «Ժողովուրդ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար. նրան դիմավորել է փոխվարչապետը«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից»
Ամենադիտված